>

5 կենցաղային գործեր, որոնցով հղիներին կտրականապես արգելվում է զբաղվել

Տան մաքրությունը կյանքում ամենագլխավորը չէ




Քոչարյանի զոհերը

Ապագա մայրիկների մոտ անվերահսկելի ցանկություն է լինում մինչև փոքրիկի ծնվելը տունը կատարելապես փայլեցնելը:


Տնային այս աշխատանքները կատարելիս պետք է հղիներն ուշադրություն դարձնեն նրան, որ որոշակի գործեր ուղղակի վտանգավոր են նրանց համար:





Լոգասենյակի մաքրություն

Բոլորս էլ գիտենք, որ հնարավոր չէ այս դեպքում խուսափել քիմիական նյութերի գործածումից, որի սուր հոտն ուղղակի հակացուցված է հղիներին: Առհասարակ հղիները պետք շարժվեն հետևյալ կարգախոսով . Փախչել այնտեղից, որտեղ հաճելի չի բուրում

Փոշեկուլով մաքրությունը

Հղիների մեծ մասը բողոքում է մեջքի ցավից, իշիասից՝ փոշեկուլով մաքրություն անելու պատճառով: Ան գործողությունները, որի ընթացքում դուք կռանում եք, վնասակար են:


Լվացք

Վաղաժամ ծննդաբերությունների հիմնական պատճառներից մեկը հաճախ լինում է լվացք անելը:

Ծննդաբերությունից հետո դուք դեռ կհասցնեք շատ-շատ լվացք անել, բայց մինչ այդ թող ուրիշներն անեն: Կռանալուց և զամբյուղի սպիտակեղենը բարձրացնելուց մեջքի լարվածություն է առաջանում:



Ընտանի կենդանիների խնամք

Այս ընթացքում պետք է խնդրել տան մյուս անդամներին զբաղվել նրանցով, կամ էլ ծայրահեղ դեպքում կրել ձեռնոցներ՝ կեղտի համար նախատեսված արկղի հետ առնչվելիս:

Ծանր իրեր բարձրացնելը

Երեխայի աճի հետ արդեն իսկ ծանրաբեռնվում է հղիի մեջքը. ծանր իրեր բարձրացնելը լրացուցիչ, անհարկի ծանրաբեռնվածություն է: Ձեր բժիշկը կասի՝ մինչև որքան քաշն է թույլատրելի վերցնել:

Առաստաղի և վարագույրների մաքրություն

Երբեք չի կարելի բարձրանալ սեղանի կամ աթոռի վրա անգամ լամպ փոխելու նպատակով. նմանատիպ աշխատանքներ անելիս հղիները հաճախ են կորցնում ծանրության կենտրոնը, որի պատճառով էլ մեծանում է ընկնելու հավանականությունը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->