>

Չեչենական հարսանիքի առանձնահատկությունները:

Հարսանիքի առավոտյան հարսը սպասում է փեսայի հարազատներին: Այդ ընթացքում ընկերուհիներն աղջկան օգնում են հագնվել:

Չեչենական հարսանեկան զգեստը միշտ շքեղ զարդարված է: Հարսի բոլոր ընկերուհիները ևս ավանդական զգեստներով են:

Մեզ համար սովորական քողի փոխարեն հարսի գլուխը զարդարում է սպիտակ հիջաբը: Վրայից դրվում է սպիտակ կամ բեժ ժանյակավոր կտոր, հարսի ձեռքը վարդերի փունջ են տալիս:




Քոչարյանի զոհերը

Չեչեն հարսնացուների դիմահարդարումը, որպես կանոն, վառ արևելյան է:


Աղջիկներն այնտեղ շատ վաղ տարիքում են ամուսնանում, ամենից հաճախ՝ 18-20 տարեկանում: Միջոցառմանը հարսին տանում են փեսայի հարազատները:





Այդ օրն ամենագլխավոր պահանջը նոր ընտանիքի հանդեպ առավելագույն հարգանք դրսևորելն է:

Հետո հարսը պետք է կանգնի իրեն հատուկ հատկացված տեղում, որտեղ պետք է կանգնի ամբողջ օրը և ծանոթանա ապագա ամուսնու հարազատների հետ:

Նստել կարող է միայն թույլտվություն ստանալով: Իր տեղը հարսին ուղեկցում են փեսացուի երկու ավագ հարազատները:

Փեսացուն այդ ընթացքում դահլիճում է, բայց ապագա կնոջը մոտենալ նրան արգելվում է:


Միայն կարելի է տեղի ունեցողին հետևել պատշգամբից: Հարսի հարազատների մուտքն այս օրն արգելված է, ուստի նա հաճախ կարող է տխրել:

Հարսանիքի ժամանակ հյուրերը հարսին խնդրում են իրենց ջուր կամ ավելի թունդ խմիչք մատուցել:

Ողջ միջոցառման ընթացքում աղջիկը պետք է լռություն պահպանի, որ շատախոս չերևա: Նրան թույլատրված է միայն հյուրերին առողջություն մաղթել:

Փեսայի ամբողջ ընտանիքը լուսանկարվում է հարսի հետ: Հետո սկսվում են պարերը, որոնց հարսին մասնակցել արգելվում է:

Երեխաները հաճախ ազգային կոստյումներով հատուկ համարներ են պատրաստում:

Կանայք և տղամարդիկ միասին են պարում, բայց նրանց միջև ֆիզիկական հպումն արգելված է:



Հարսանիքից հետո հարսանկան շարասյունը գնում է հարսի տուն: Այնտեղ աղջիկը վերջապես կարող է հանդիպել հարազատներին: Երրորդ օրը տեղի կունենա ամուսնություն փեսայի տանը:

Դրան սովորաբար նախորդում է մոլլաների աղոթքը:

Ամբողջ պաշտոնական մասը կարգավորում է «դրածո փեսան», որը կատարաում է փեսայի պարտականությունները: Հարսի մատին մատանին հորեղբայրն է դնում:

Փեսացուն հարսին չի տեսնի մինչև պաշտոնական միջոցառման ավարտը:

Հարսնացուին տալիս են, որ գրկի հյուրերից մեկի առաջնեկ որդուն, որ նա էլ տղա ունենա:

Չեչնիայում զենքով կրակելու սովորություն է եղել: Հիմա այն այնքան էլ չի ընդունվում, բայց, միևնույն է, կա։

Գնալով հարսի տնից՝ փեսայի հարազատները «փող են շաղ տալիս» ավտոմեքենաների պատուհաններից:

Միայն դրանից հետո ռեստորանում տեղի է ունենում հարսանեկան խնջույքը, որին ներկա են լինում նաև հարսի հարազատները:

Իսկ փեսան նորից այնտեղ չի լինում: Հարսն ու փեսան հետո առանձին են հանդիպում:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->