>

Դերասան Մովսես Երեմյանն ու պարուհի Աննա Սիմոնյանը երեկ նշել են իրենց որդու՝ Անրիի առաջին տարեդարձը։

Ծնողները փոքրիկի 1-ամյակի առթիվ մեծ խնջույք են կազմակերպել և մկրտել են նրան:

Աննան իր ինստագրամյան էջում գրառում էր կատարել և գրառմանը կից ներկայացրել լուսանկարներ: Ստորև նշված է նաև նրա կողմից կատարված գրառումը:




Քոչարյանի զոհերը

«Մեր որդին երեկ դարձավ քրիստոնյա։ Նա արդեն մեկ տարեկան է։





Ես այնքան օրհնված եմ զգում ինձ։ Մենք քեզ սիրում ենք, Անրի։

Իմ մաղթանքներն իմ սրտում են․․․»:


Հիշեցնենք, որ Անրին զույգի առաջնեկն է՝ անդրանիկ զավակը:

Երկար ժամանակ ծնողները խուսափում էին հրապարակել փոքրիկի լուսանկարները, սակայն վերջին շրջանում թե՛ Մովսեսը, թե՛ Աննան պարբերաբար հրապարակում են նրա նկարները։



Ավելին, արդեն նրանց սոցիալական ցանցերի երկրպագուների պահանջարկն է շատացել, որպեսզի առավել հաճախակի հանրայնացնեն այդ փոքրիկ հրաշքի լուսանկարները:

Նշենք, որ Մովսեսն ու Աննան ամուսնացած են 2016 թվականից:

Այս փուլում նրանք չեն նկարահանվում հեռուստատեսային նախագծերում, սակայն զբաղվածություն ունեն իրենց առաջին մասնագիտությամբ՝ որպես պարողներ:

Երջանկություն մաղթենք զույգին և նորանոր հաջողություններ: Իսկ այս փոքրիկ հրաշքին անհոգ մանկություն:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->