Աշխարհում առաջին անգամ 258 գրամ քաշով ծնված ու ողջ մնացած երեխան դուրս կգրվի ճապոնական հիվանդանոցից. տեսեք նրան այսօր. ՖՈՏՈ — ingablog

Աշխարհում ամենացածր քաշով ծնված երեխան պատրաստվում է դուրս գրվել ճապոնական Նագանո պրեֆեկտուրայի մանկական հիվանդանոցից: Տղա երեխան լույս աշխարհ է եկել 258 գր քաշով: Սա ամբողջ աշխարհում նվազագույն քաշն է, որով ծնված երեխան կարողացել է ողջ մնալ:


Աղբյուրը մանրամասնում է, որ հղիության ժամանակ մոր մոտ ճնշման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, ինչի հետևանքով բժիշկները 24-րդ շաբաթում որոշել են կեսարյան հատում անել:



Երեխայի մոր պատմելով՝ երեխան այնքան փոքր էր, որ ինքը վախենում էր նույնիսկ դիպչել նրան:

Բժիշկները նշել են, որ սկզբնական շրջանում իրենց համար շատ բարդ էր, քանի որ վաղածնի արյունատար անոթներն ասեղներից ավելի բարակ էին ու համապատասխան պրոցեդուրաներ անելը դժվար էր:


Այժմ երեխայի քաշը 3374 գր է, իսկ հասակը՝ 43 սմ: Ենթադրվում է, որ նա դուրս կգրվի արդեն շաբաթ օրը:


Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin