>

«Անկեղծ եմ եղել երեկ, այսօր ու վաղը… Ես ինձ խոսք էի տվել, որ պարտավոր եմ արտահայտվել` կիսվել իմ մտքերով…

1 տարի անց ուզում եմ վերլուծել նոր իշխանության աշխատանքը, քանի որ ես ու իմ ընտանիքն անձամբ ակտիվ մասնակցել ենք ցույցերին ու նաև խնդրելով մեր հետ բերել էինք Ազատության հրապարակ ընկերների, հարազատների ու բարեկամների, որոնցից շատերը, անկեղծ ասած, համախոհ ՉԵՆ եղել նորաթուխ լիդերների գաղափարախոսությանն ու թավշյա մոտեցմանը… Հիմա ՊԱՐՏԱՎՈՐ եմ պահանջատեր լինել ԻՄ ՔԱՅԼԻ համար…

Այո՛, ես սպիտակ վերնաշապիկների հեղինակն եմ եղել, այո՛, ես ցանկացել եմ տեսնել նոր` մի ուրիշ Հայաստան…Ամենայն անկեղծությամբ ասեմ, որ հիմա խոր հիասթափված եմ…Ես երբեք չեմ պաշտպանել ո՛չ Նիկոլ Փաշինյանի շահերը, ո՛չ Սերժ Սարգսյանի շահերը և ոչ մեկի շահերը…




Քոչարյանի զոհերը

Ես երբեք չեմ եղել քաղաքական կամակատար…Ես գնացել եմ ժողովրդի հետհաշվի առնելով իրենց կարծիքն ու բողոքը նախկին իշխանության հանդեպ ու եղել եմ հայրենակիցներիս կողքին և կլինեմ միշտ….Անկեղծ ասեմ ես վատ չեմ ապրել և՛ անցյալում, և՛ հիմա (փառք Աստծուն), բայց իմ շուրջն անընդհատ տեսել եմ չքավորություն, խեղճություն, հուսահատություն, ու դա ինձ խորին ցավ է պատճառել և ինչքանով որ կարողացել եմ, փորձել եմ ընդվզել այդ անարդարության դեմ` չառաջնորդվելով «Փորս կուշտ է, իսկ տեղս՝ տաք» կարգախոսով

Բայց հիմա պարտավոր եմ որպես ՀՀ քաղաքացի պահանջել ու ասել՝ ԻՆՉՈ՞Ւ…





Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Էն ինչ հիմա կատարվում է 180 աստիճան հակառակ է մեր ազգային մտածողությանը ԻՆՉՈՒ՞…

Հրապարակ են գալիս այնպիսի երևույթներ, որոնք սարսափելի վտանգ են կարող հասցնել հայի արժանապատվությանը` ԻՆՉՈ՞Ւ…Սորոս մորոս, ինչ–որ պարգևավճարներ, այլասերվածություններ, ժամանակին հնչեցված ու չկատարված խոստումներ ու անմտածված քաղաքական հայտարարություններ, որ, ըստ իս, մեծ վտանգ են ներկայացնում մեր երկրին ու անվտանգությանը, ԻՆՉՈ՞Ւ…

Պատասխանեք, խնդրում եմ, պ-ն վարչապետ…

Ես՝ որպես 3 զավակների պարկեշտ հայր, ով ուզում է ապրել ու արարել իր հայրենիքում և դաստիարակել երեխաներին հայեցի, և նաև, որպես հասարակ քաղաքացի, մտահոգված եմ մեր երկրի ներկայով ու ապագայով …


Եվ ուրեմն, պ-ն վարչապետ պնդել եմ ու կրկին

պնդում եմ, որ Ձեր թիմը` «վերնախավը», տառապում է կատարյալ դիլետանտիզմով…Սա իմ համար սարսափելի է ու անսահման մտահոգիչ…

Ո՛չ մի ռեալ քայլ ես չեմ տեսել այս 1 տարվա ընթացքում, ո՛չ մի բարեփոխում գրեթե չի ծառայել իր նպատակին…Խոստումներ, խոստումներ ու միայն խոստումներ և, ՑԱՎՈՔ, դեռ ՈՉԻՆՉ!!!…

Հարգելինե՛րս, Ձեր ամենակարևոր խնդիրը միասնակամ դարձնելն է հային… Գրողի ծոցն ուղարկեք սև–սպիտակը…Մեր հասարակությունն, անկախ իր քաղաքական նախասիրություններից, Ձեր մերձավորներն են, հայ քաղաքացիները…Համախմբեք ողջ ազգը մի գաղափարի շուրջ (մենք պատերազմի մեջ ենք)…Եթե չեք կարող, ուրեմն արժանապատվորեն հրաժարվեք Ձեր բռնած ուղղուց, իսկ եթե ոչ ապա, ի մի եկեք ու գործեք բացառապես ի շահ մեր երկրի արժեքների ու գաղափարախոսության (կարծում եմ՝ կարիք չկա Ձեզ հիշեցնելու մեր արժեքների մասին)…Մենք ունենք մեր նիստն ու կացը, մեր ավանդույթներն ու ադաթները, մեր եկեղեցին ու հավատը…
Դրա՛նք հաշվի առնելով՝ կարգ ու կանոն հաստատեք…Թքած և՛ Եվրոպայի, և՛ Ամերիկայի, և՛ այլոց արժեքների վրա, քանի որ, իմ խորհին համոզմամբ, նրանք հաստատ` 100%-ով թքած ունեն մեր ազգային մտածողության ու արժեքների վրա…



Սթափվե՛ք, միավորվե՛ք ու խելոք մարդկանցով էս երկիրը` մեր երկիրը շենացրե՛ք ու ծաղկացրե՛ք, ինչպես և խոստացել էիք, պ-ն վարչապետ…
Ինչ-որ հիմա կատարվում է, դա աբսուրդ է, դա սխալ է, դա տանում է դեպի պառակտում, քաոս և կործանում…Իսկ հետևանքները հաստատ կործանարար են լինելու…
Սա սուբյեկտիվ կարծիք է, ու ես, ինչպես ցանկացած ոք, իրավունք ունեմ արտահայտվելու և կիսվելու իմ մտահոգություններով…Սա ի՛մ հայրենիքն է, ու ես հաստատ սրտացավ քաղաքացի եմ, ով մտածում է իր հայրենիքում մնալու, աշխատելու ու իր զավակների վաղվա օրվա մասին…
Հ.Գ. Երբեք չեմ ուզեցել ու չեմ ուզում պաշտոն… Հորս արև…»:

“Eu fui honesto ontem, hoje e amanhã … Eu tenho falado para mim mesmo que tenho que me expressar para compartilhar meus pensamentos …

1 ano mais tarde, eu quero analisar o trabalho do novo governo, como eu e minha família têm participado activamente nas manifestações e também nos pedindo para trazer de volta a partir da Praça da Liberdade para amigos, parentes e amigos, muitos dos quais, francamente, a mente não houve novos ideologia líderes e veludo abordagem … Agora eu sou obrigado a ser exigente para o meu volume …

Sim, eu sou o autor de camisas brancas, sim, eu queria ver uma nova Armênia … devo dizer com sinceridade que estou profundamente desapontado agora … Eu nunca defendi os interesses de Nikol Pashinyan ou os interesses de Serge Sargsyan e os interesses de ninguém …

mas todos em torno de mim eu vi a pobreza tanto, a miséria, o desespero, e isso me causou profunda dor e, tanto quanto eu pudesse, eu tentou protestar contra a injustiça, e não através de “meu estômago está cheio, e estou quente” slogan

Mas agora eu tenho que pedir um cidadão da Armênia e dizer: PORQUE …

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->