>

Կրունկները մի շարք պատճառներով են ճաքճքում, չորանում, որոնցից են՝ անհարմար կոշիկը, ոչ բավարար խնամքը, ոչ ճիշտ սննդակարգը, խոնավության պակասը:

Ներկայացնում ենք բնական միջոց, որը կլավացնի ձեր ոտքերի վիճակը և դրանք հարթ ու փափուկ կդարձնի:

Այս միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը երկու բաղադրիչ:




Քոչարյանի զոհերը

Այս միջոցը կօգնի ազատվել նաև երակների վարիկոզից և կոշտուկներից:





Բաղադրիչները՝

  • 250 մլ 70%-ոնաց սպիրտ
  • 10 հաբ ասպիրին

Պատրաստումը և կիրառումը՝

1. Փոշիացրեք ասպիրինի հաբերը և խառնեք սպիրտին:


2. Խառնուրդը թողեք 1-2 օր, հետո կարող եք սկսել օգտագործել:

3. Խառնուրդը լավ թափահարեք և դրա մեջ բամբակ թրջեք:



4. Բամբակը դրեք խնդրահարույց մասին և փաթաթեք պոլիէթիլենային փաթեթով:

5. Գուլպա հագեք և թողեք գիշերը մնա:

6. Առավոտյան ոտքերը լվացեք և սրբեք, սնուցող քսուք կամ գլիցերին քսեք:

7. Այս պրոցեդուրան կրկնեք ամեն գիշեր, մինչև փոփոխություն նկատեք․ սովորաբար դրա համար 10 օրը բավարար է:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->