>

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Զզվելի արարք

Բրյուսովի անվան համալսարանի ուսխոհրդի անունից անհայտ անձիք Եռաբլուրի հուշարձանի դիմաց ծաղկեպսակ են տեղադրել անգրագետ լատինատառ գրառմամբ:




Քոչարյանի զոհերը

Բայց նրանք անհայտ չեն մեզ համար:





Գրեթե մեկ տարի անվերջ ստոր արարքների են դիմում, խախտելով գրված եւ չգրված բարոյական բոլոր նորմերը, հսկայական ֆինանսական ռեսուրսներ են ծախսում ԲՈՒՀ-ը, ռեկտորատը, նոր ուսխորհուրդը, վարկաբեկելու, ընդհանրապես Հայաստանում ցանկացած նորը, դրականը մերժելու համար:

Քանի որ զրկվել են ԲՈՒՀ-ում իշխողների, թելադրողների, բյուջեն մսխողների, չսովորելու դիմաց գերազանց գնահատականներ եւ ուսման վարձի զեղչեր ստացողների կարգավիճակից: ժ


Շատ են վիրավորված, որ իրենց կուստոմսերը այլեւս արտոնություններ չեն տալիս: Ուստի, շատ լավ գիտենք, թե ով է կազմակերպել եւ իրականացրել այս հերթական հիմար ակցիան:

Մեր ընկերական հորդորները հաղթահարել բարդույթները, վերջ տալ դեստրուկտիվ քայլերին, միասին կազմակերպել բուհական կյանքը, առաջ նայել արդյունք չեն տալիս:



Ուստի, որպես ԵՊԼՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ հայտարարում եմ, որ լուրջ զբաղվելու ենք այս խնդրով, եւ, եթե հիմնավորվեն մեր շատ լուրջ կասկածները, ապա դիմելու ենք համարժեք քայլերի:

P.S. Լուսանկարներում կեղծն ու իրականը…

Չեի պատկերացնում, որ երիտասարդ ուսանող աղջիկները կարող են այսպիսի հնարքների դիմել…»

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->