>

Քրեական գործով իրականացված լայնածավալ և բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է մատակարար կազմակերպությունների կողմից պետությանը 7.682.823.409 ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու հանգամանքը, որից 2018 թվականի դեկտեմբերի




Քոչարյանի զոհերը

24-ի դրությամբ որպես մասնակի հատուցում ՀՀ պետբյուջե է վերականգնվել 6.504.097.081 (13.5 մլն ԱՄՆ դոլար) ՀՀ դրամ, այսինքն՝ 84.65 տոկոսը, իսկ մնացորդի մասով կատարվում է պայմանագրերով նախատեսված ապրանքների մատակարարում:





Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով ՊՆ-ում առանձնապես խոշոր չափի ենթադրյալ յուրացումների առնչությամբ քրեական գործին, որը հարուցվել էր իր կողմից հուլիսին ԱԱԾ փոխանցած տվյալների հիմքով։

«Հիշեցնեմ՝ նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ-ում գործող շուրջ 10 առևտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել շուրջ 10 միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն,


սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների, մատակարարումներն չեն իրականացրել, կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ։

Ամիսներ շարունակ կատարած անմնացորդ աշխատանքի և համագործակցության համար շնորհակալ եմ ԱԱԾ քննչական վարչությանն ու կառույցի ղեկավարին՝ ի դեմս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ՊՆ աշխատակիցներին ու կառույցի ղեկավարին՝ ի դեմս նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս լայնածավալ աշխատանքում հաջողելուն։

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է»,- ասված է Մկրտչյանի գրառման մեջ



Drams, ou seja, 84,65%, eo restante é a oferta de bens fornecidos pelos contratos. O primeiro-ministro escreveu em sua página no Facebook Aren Mkrtchyan, referindo-se ao Ministério da Defesa alegado desvio de fundos em grande escala em conexão com o caso criminal, arquivado pelo Serviço de Segurança Nacional sobre a base de dados transferidos em julho.

” Como resultado de extensa investigação do caso criminal e estabelecido o distribuidor pelo estado 7682823409 fato causa dano a AMD, que a partir de 24 de dezembro de 2018 como compensação parcial para o orçamento do Estado ser restaurado

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->