>

Steptohealth.ru կայքը գրում է, որ լնդերի բորբոքումն ու արյունահոսությունն ամենատարածված խնդիրներից են, որոնց հանդիպում են բերանային ապարատում: Սրանց պատճառները կարող են շատ տարբեր լինել, սակայն կայքն առաջարկում է մի քանի տարբերակ՝ դրանց դեմ պայքարելու համար:


1. Բերանը ողողեք աղաջրով: Աղը հակասեպտիկ հատկություններ ունի, ինչպես նաև լավացնում է լնդերում արյան շրջանառությունը: Աղաջրով ողողում կարելի է անել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:








Քոչարյանի զոհերը

2. Խանութներում հեշտությամբ  կարող եք ատամների խոզանակներ գտնել, որոնք նաև մերսում են լնդերը կամ ավելի փափուկ են, քան առավել տարածվածները: Ամեն անգամ ատամները լվանալուց հետո լնդերը կարելի է մերսել այդպիսի ֆունկցիա ունեցող խոզանակով:

3. Սոդան ևս շատ օգտակար է լնդերի արյունահոսության դեպքում: Քիչ քանակով սոդան պետք է խառնել ջրի հետ, խառնել և քսել լնդերին, ապա լվանալ:


4. Իր բուժիչ հատկություններով հայտնի է նաև ուրցը: Այն հատկապես օգտակար է լնդերի համար: Ուրցի թուրմով կարելի է ողողել լնդերը, ինչպես նաև կարելի է օգտագործել դրանից պատրաստված ատամի մածուկներ:



5. Ավոկադոն լնդերին կօգնի առավել ամուր և առողջ դառնալ: Այն նույնիսկ կարող է պայքարել կարիեսի դեմ:

Թարգմանությունը՝ 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->