Որքան գոռոզ եք դուք՝ համաձայն կենդանակերպի ձեր նշանի — ingablog

Եկեք պարզենք, թե որքանով ենք մենք գոռոզ և անհարգալից շրջապատի նկատմամբ։ Դա ամենից ճիշտը հորոսկոպի օգնությամբ անելն է։ Պատկերն ամբողջական ստանալու համար առաջարկում ենք գնահատել կենդանակերպի նշանների գոռոզության աստիճանը 10 բալանոց համակարգով։


Խոյ (գոռոզության աստիճանը՝ 3 բալ)

Այս նշանի ներկայացուցչին դժվար է մեծամտության մեջ մեղադրելը։ Նա կարող է չոր լինել, ուղղամիտ և նույնիսկ կոպիտ, բայց հաստատ ոչ մեծամիտ։ Խոյը հեշտությամբ է լեզու գտնում մարդկանց հետ առանց հատուկ ջանքեր գործադրելու, որպեսզի դուր գա կամ վստահություն ձեռք բերի։

Ցուլ (գոռոզության աստիճանը՝ 7 բալ)

Վեներայի հովանավորության տակ գտնվող Ցուլերն աշխատում են դա ցույց չտալ շրջապատին, բայց ներսից նրանք շատ գոռոզ են։ Ցուլը գտնում է, որ ինքը կյանքում ամեն բան փորձել է, այդ պատճառով իրեն մեծ փորձագետ է համարում ցանկացած հարցում։ Նաև նշենք, որ եթե սեփական շահ չհետապնդի, նա երբեք չի գա ձեզ օգնության, քանի որ շահամոլությունը նրա մեջ ավելի շատ է, քան մեծամտությունը։

Երկվորյակներ (գոռոզության աստիճանը՝ 4 բալ)


Երկվորյակներին չի կարելի մեծամիտ անվանել։ Սրանք շփվող և բավական բարեհոգի մարդիկ են, որոնք սիրում են պարզ և չպարտադրող շփումը՝ առանց սեփական «ես»-ը ընդգծելու։

Խեցգետին (գոռոզության աստիճանը՝ 2 բալ)

Խեցգետնին ընդհանրապես չի կարելի մեծամիտ անվանել։ Սա բարեհամբույր մարդ է, որի սրտում ընդհանրապես բացակայում է մեծամտությունը որպես այդպիսին։

Առյուծ (գոռոզության աստիճանը՝ 10 բալ)

Ամենից գոռոզամիտ մարդիկ ծնվում են Առյուծի համաստեղության տակ։ Միգուցե նրանք միշտ չէ, որ ցույց են տալիս իրենց իրական դեմքը, բայց հոգու խորքում նրանք ընդգծված եսասերներ են, որոնք իրենց Տիեզերքի կենտրոնն են համարում։

Կույս (գոռոզության աստիճանը՝ 6 բալ)

Կույսերը նույնպես մեծամիտ են, սակայն այդ հարցում Առյուծներին չեն հասնի։ Նրանք ընդգծված իդեալիստներ են, որոնք իրենց բոլորից ավելի խելացի, զուսպ և հավաք են համարում։ Իրենց նրանք կատարելություն են համարում, այդ պատճառով էլ շրջապատին զգալի գոռոզությամբ են նայում։

Կշեռք (գոռոզության աստիճանը՝ 3 բալ)

Կշեռքները մեծ հումանիստներ են։ Այս մարդկանց չի կարելի կասկածել անգամ մեծամտության մեջ։ Նրանք երազում են ապրել այնպիսի հասարակությունում, որտեղ չեն լինի պատերազմներ, որտեղ բոլոր մարդիկ հավասար են, հարգում և սիրում են միմյանց։

Կարիճ (գոռոզության աստիճանը՝ 7 բալ)

Կարիճներն իրոք համարում են, որ իրենք բոլորից լավն են, խելացի և խորամանկ։ Սակայն ի ծնե զգուշավորությունը թույլ չի տալիս, որ նրանք ի ցույց դնեն իրենց զգացմունքները։ Իսկ իրականում Կարիճները հարգում են միայն նրանց, ովքեր իրենցից ուժեղ են, հարուստ և հաջողակ։ Իսկ իրենցից թույլերին նրանք ընդհանրապես չեն էլ նկատում կամ շատ վերևից են նայում։ Այս մարդկանց համար հիմնական չափորոշիչը շահն է։


Աղեղնավոր (գոռոզության աստիճանը՝ 6 բալ)

Այս մարդիկ ահավոր շատախոս են, իսկ շփման ժամանակ նրանք անընդհատ փորձում են լռեցնել մյուսներին, որպեսզի բոլորի ուշադրությունը միայն իրենց վրա կենտրոնացված լինի։ Սա խոսում է այն մասին, որ Աղեղնավորներն իրենց ուրիշներից ավելի խելացի են համարում և իրենց համար կարևորը սեփական անձի նկատմամբ ուշադրությունն է։

Բոլորը գիտեն, թե որքան գոռոզ կարող է լինել Ջրհոսը։ Նա վառ արտահայտված ինդիվիդուալիստ է, որը թքած ունի մեծամասնության կարծիքի վրա՝ ամբոխին հոտ համարելով, իսկ իրեն՝ անհատ։ Ջրհոսը գնում է իր ճանապարհով, իսկ ուղեկից է ընտրում միայն նրանց, որոնք կարող են հետաքրքել իրեն կյանքի նկատմամբ ոչ ստանդարտ մտածողությամբ և իրենց խարիզմայով։ Մնացած բոլորին Ջրհոսը պարզապես չի ընդունում՝ համարելով իրենից ցածր և շփումների համար անհետաքրքիր։

Ձկներ (գոռոզության աստիճանը՝ 4 բալ)

Այս նշանի ներկայացուցիչները մի քիչ անվստահ են, ինչը թույլ չի տալիս նրանց իրենց ուրիշներից վեր դասել և ցուցադրել դա շրջապատին։ Ձկներն ընդհանրապես խաղաղասեր են և շատ թանկ են գնահատում ընկերությունը։ Իսկ եթե որևէ մեկը նրանց վերևից նայի, Ձկները պարզապես կխզեն այդ մարդկանց հետ բոլոր կապերը և կարհամարհեն նրանց։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.