>

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այսօր հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):




Քոչարյանի զոհերը

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 միլիոն 232 հազար 917 դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ 228 միլիոն 176 հազար 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ 225 միլիոն 3 հազար 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն 101 հազար 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ, ասված է հաղորդագրությունում:





«Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մանվել Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր:

Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով», – հաղորդում է ՀՔԾ-ն:


The preliminary investigation of the criminal case on the former deputy of the National Assembly, the former president of Yerkrapah Volunteer Union (YVU), General Manvel Grigoryan and his wife Nazik Amiryan is over, the Special Investigation Service (SIS) reported today.

Grigoryan is accused of illegal possession of weapons and ammunition, seizing property of 101 million 232 thousand 917 drams, avoiding paying taxes of 1 billion 228 million 176 thousand 342 drams, wasting 1 billion 225 million 3 thousand 300 drams from state funds and extorting 37 million 101 thousand 100 drams in the organization of theft of property worthy of property, reads the message.



“As a result of numerous investigative and other procedural actions carried out during the investigation into the criminal case of Manvel Grigoryan and his wife Nazik Amiryan, besides the previously revealed crimes, Manvel Grigoryan was also found to avoid paying particularly large taxes, arranging non-payment of taxes, and especially cases of extortion of property.

Manvel Grigoryan’s accusation has been completed. He was charged under Part 2 of Article 235 of the Criminal Code of the Republic of Armenia, part 1 of Article 179, part 2 of Article 38-205, part 2, Article 205, Article 3, paragraph 1, and Article 38-182, paragraph 3, paragraph 2, “the SIS reported.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->