>

Այս տորթը պատրաստվում է շատ արագ և հեշտ, ստացվում է համեղ և նուրբ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.




Քոչարյանի զոհերը
  • ալյուր՝ 120գ, ձու՝ 4 հատ, շաքարավազ՝ 120գ
  • վանիլին, փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • աղ՝ մի պտղունձ, կակաո փոշի

Կրեմի համար.





  • կաթնաշոռ 9-15%՝ 200գ, շաքարավազ՝ 120գ
  • սերուցք 33%՝ 250մլ, վանիլին

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ հարել 4 ձուն՝ աստիճանաբար ավելացնելով 120գ շաքարավազը: Առանձին տարայի մեջ մաղել ալյուրը, փխրեցուցիչը, խառնել աղի և վանիլինի հետ:


Փոքր չափաբաժիններով լցնել ձվային խառնուրդի մեջ, զգույշ խառնել: Ջեռոցի տապակը ծածկել թխելու համար նախատեսված թղթով, լցնել խմորը և հավասարաչափ բաշխել:

Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան, խմորը թխել 10 րոպե: Պատրաստել կրեմը. խառնել կաթնաշոռը, շաքարավազը, այնպես, որ գնդիկներ չմնան: Սերուցքը սառեցնել, հարել մինչ խտանալը, ավելացնել կաթնաշոռին:



Կորժը հանել ջեռոցից, թողնել, որ սառի, կտրել 2 շերտի: Ներքևի կորժին լցնել կրեմի 2/3 մասը, հավասարաչափ քսել, ծածկել երկրորդ կորժով: Տորթն ամբողջությամբ պատել կրեմով:

Մաղելով լցնել կակաոն, տորթը 2 ժամ թողնել սառնարանում:

Բարի ախորժակ…

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->