>

ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 4-ին, որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը հաստատելու մասին:

Նախագիծը ներկայացրեց գյուղնախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը՝ նշելով, որ ծրագիրը նախատեսում է սուբսիդավորեմ 0,5-10 հա պտղատու եւ խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպատակային վարկերը:

Նրա խոսքով, վարկը վերջնական սպառողին հասանելի կլինի 2 տոկոսով, իսկ սահմանաերձ գյուղերում՝ զրո տոկոսով: Վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով, մեկ տարի արտոնյալ ժամանակահատվածով:




Քոչարյանի զոհերը

Ըստ նախագծի՝ նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է.


1) կատարել կարկտապաշտպան ցանցերի ներդրման խոչընդոտների գնահատում եւ դրանց մեղմման հնարավորությունների կիրառում,





2) գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պետական աջակցության ցուցաբերում՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով,

3) կատարել կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պահանջվող վարկային միջոցների եւ վարկի տոկոսի սուբսիդավորվող մասի գնահատում,

4) հստակեցնել կարկտապաշտպան ցանցերի ներդրման գործընթացում վարկերի սուբսիդավորման ձեւը,

5) առաջադրել ծրագրի մոնիթորինգի իրականացման մեխանիզմներ.

6) կատարել ծրագրի ռիսկերի գնահատում:


Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

On April 4, the Government of the Republic of Armenia made a decision to approve the program “Subsidizing interest rates for loans for investment of hail-proof networks in agriculture”.

The project was presented by Gegham Gevorgyan, Minister of Agriculture, noting that the program intends to subsidize targeted loans for investment of 0.5-10 hectares of hail-resistant nets in fruit and vineyards.

According to him, the loan will reach the final consumer by 2%, and in the border villages – by zero percent. The loan is provided for 7 years with one year grace period.



According to the project, it is necessary to achieve this goal.

1) Implement barriers to the introduction of hail-proof networks and their mitigation capabilities;

2) State support for investment of hail-resistant networks in agriculture through partial subsidization of target interest rates,

3) to make an assessment of the subsidized portion of loan funds and loan interest rates required for the introduction of hail-proof networks;

4) Clarify the form of subsidizing loans in the process of investing in the hail-safe networks;

5) Propose Project Monitoring Mechanisms;

6) Implement project risk assessment.

The project is planned to be implemented throughout the Republic of Armenia.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->