>

Բրոկոլին ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է: Դրա առողջարար հատկանիշներն անսահման են, այն պարունակում է հսկայական քանակությամբ վիտամին E, A և C, հակաօքսիդանտներ, մագնեզիում և կալցիում:


Բայց արդյոք գիտե՞ք, թե ինչպես ճիշտ պատրաստել այն, ո՞ր մասերն են ուտելի և ի՞նչ հատկանիշներ ունեն: Իսկ ի՞նչ գիտեք այս բրոկոլիի տերևների և ցողունի մասին: Արդյո՞ք դրանք հնարավոր է ուտել: Միգուցե զարմանաք, բայց այո՛, դրանք իսկապես հնարավոր է ուտել:








Քոչարյանի զոհերը

Ընդամենը 30 գրամ բրոկոլիի տերևները պարունակում են օրական պահանջված վիտամին A-ի 90%-ը, որը շատ կարևոր է տեսողությունն ու իմունիտետն ամրացնելու համար: Բացի այդ, այն պարունակում է նաև վիտամին C- ի օրական չափաքանակը: Քաղցկեղի կանխարգելման գործընթացում այս վիտամինն օգտակար է: Փորձեք եփել տերևները բրոկոլիի հետ:


Ինչպես տերևները, այնպես էլ՝ ցողունը, պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր: Մինչև ամբողջ բանջարեղենը խաշելը, սկզբում խաշեք ցողունը: Առհասարակ, փոձեք ոչ թե խաշել այն, այլ պարզապես լվանալուց հետո վրան մի քանի անգամ եռացրած ջուր լցնել: Այդպես ավելի լավ կպահպանվեն վիտամինները:



Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->