>

58 տարեկան հասակում մահացել է ազատամարտիկ, Արցախի հանրապետության մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ Էռնեստ Շեկյանը: Ազատամարտին իր մասնակցությունը սկսել է դեռ 89-90 թվականներին, զենքի եւ զինամթերքի տեղափոխումից Շահումյանի եւ Մարտակերտի շրջաններ։




Քոչարյանի զոհերը

Անդամակցելով Դաշնակցությանը՝ մաս է կազմում ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի, դառնում կրակային դասակի հրամանատար։ Զորամիավորման կազմում էլ անցնում է արցախյան գրեթե բոլոր թեժ ճակատներով։





1992-1994 թվերին մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի, Աղդամի, Քարվաճառի եւ այլ շրջանների ազատագրական եւ պաշտպանական մարտերին: Զինադարդարից հետո էլ դառնում է Արցախի պաշտպանության բանակի սպա՝ մինչեւ առողջական խնդիրների պատճառով զորացրումը։ Բայց սիրտն արդեն մնացել էր Արցախում։ Այդտեղ էլ հաստատվում է բնակության։

Նրա համոզմամբ՝ հայրենիքի համար մարտնչելու հնարավորությունը ճակատագրի պարգեւ է: Ասում էր «դեռ Հայրենիք ձեռք չեմ բերել,» ակնարկելով միացյալ Հայաստանի ազատագրության պայքարի շարունակումը։


Էռնեստ Շեկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, երկուշաբթի՝ ժամը 18:00-ին, հուղարկավորությունը՝ երեքշաբթի ժամը 13:00-ին` Եռաբլուրում:

Aos 58 anos, Ernest Shekyan, combatente da liberdade, morreu em Artsakh. Ele se juntou à guerra de libertação em 89-90 anos, com a transferência de armas e munições para as regiões de Shahumyan e Martakert.



Juntando-se a Dashnaktsutyun Juntando-se a Dashnaktsutyun faz parte do batalhão separatista ARF Shushi, tornando-se um comandante de pelotão de fogo. Em uniformes militares, quase todas as frentes quentes do Artsakh passam.

1992-1994 participou nas batalhas de libertação e defesa de Martakert, Hadrut, Askeran, Aghdam, Karvachar e outras regiões. Depois de servir como soldado, ele se torna um oficial do Exército de Defesa de Artsakh até a morte de seus problemas de saúde. Mas seu coração já estava no Artsakh. Há também uma autorização de residência.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->