Uերժ Սարգսյանի անծայրածիր ունեցվածքը. Դուք զարմանքից կքարանաք, երբ տեuնեք, թե ինչերի տեր է ամեհարուստ նախագահը. պարզվում է նա,… — ingablog


Levon Barseghyan

2013, Հետք.

«…Նախագահի թեկնածուներից ամենահարուստը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Ըստ նրա գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ նա Ստեփանակերտ քաղաքում ունի 96 քմ մակերեսով շենք- շինություն, որը նրան պատկանում է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, ինչպես նաեւ 1992թ. արտադրության «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենա:

Սերժ Սարգսյանն ունի 18-20-րդ դարի հին իրեր` արձանիկներ, քանդակներ եւ այլն, ինչպես նաեւ Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի, Աղեղյանի հեղինակած կտավների հավաքածու: Սերժ Սարգսյանն ունի նաեւ 20-րդ դարի ժամանակակից նկարիչների 32 կտավ:


Ինչ վերաբերում է եկամուտներին, Սերժ Սարգսյանը 3 մլն 899 դրամի աշխատավարձ ստացել է նախագահի աշխատակազմից, ինչպես նաեւ 2 մլն 596 հազար դրամի աշխատավարձին հավասարեցված հավելագրումներ:

Նախագահի թեկնածուն ՀՀ բանկերից մեկում ունի ավանդ, որից ստացած տոկոսագումարը կազմել է մոտ 10 մլն 925 հազար դրամ: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Սերժ Սարգսյանը հունվարի 16-ի դրությամբ ունեցել է 108 մլն 400 հազար դրամ:

Նշենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը դարձյալ հայտարարագիր էր ներկայացրել, ըստ որի՝ անցած մեկ տարվա ընթացքում ստացել էր 3 միլիոն 896 հազար 800 դրամ աշխատավարձ, 2 միլիոն 45 հազար 89 դրամ էլ աշխատավարձին հավասարեցված վճար: ՀՀ նախագահը նաեւ տրված փոխառություններ ուներ, որոնցից ստացված տոկոսները կազմել են 8 միլիոն 740 հազար դրամ:

2012 թ. մարտի 1-ի դրությամբ Սերժ Սարգսյանի դրամական հաշվին եղել է 105 միլիոն 600 հազար դրամ:» (Գրիշա Բալասանյան)

…ինձ մի հատ Սարյան, երեք հատ Բաշինջաղյան, փաթաթիր, տաքսի կուղարկեմ…


Ուրդու՞ց ապեր, ռոճիկով ես առե՞լ…

“… O candidato mais rico à presidência é o presidente em exercício Serzh Sargsyan. De acordo com sua declaração de propriedade e renda, ela tem um prédio de 96 metros quadrados em Stepanakert, que é propriedade de um direito comum de propriedade compartilhada, assim como em 1992. Produção Mitsubishi Montero.

Quanto à renda, Serzh Sargsyan recebeu 3 milhões de 899 dracmas da equipe do presidente, bem como as adições equivalentes a 2 milhões e 596 mil dracmas.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin