>

Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյանը իր վարած Lada Priora մակնիշի 35 TC 246 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 16 տարեկան տղա հետիոտնին։




Քոչարյանի զոհերը

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել և ընկել է հանդիպակաց ընթացող 23-ամյա Սարգիս Թորոսյանի վարած MAN մակնիշի 36 CR 729 համարանիշի ավտոմեքենայի տակ։ MAN մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվում է որպես էվակուատոր, երեխային քարշ տալով մի քանի մետր հեռացրել է բախման վայրից։ Երեխային քաղաքացիները փորձել են առաջին օգնությունը ցուցաբերել և մեկ այլ քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, սակայն ճանապարհին երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։





Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Գասոյանի և Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Կարեն Գևորգյանի, Թագվոր Թագվորյանի և տեսուչ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներն ու վարորդներն իրենց ավտոմեքենաները չկայանեն դեպքի վայրում՝ մյուս վարորդների համար վթարային իրավիճակներ չստեղծեն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ նրանք եղել են սթափ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած երեխայի ինքնությունը։ Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով քաղաքացիներ ասում էին. «Այս հատվածում անընդհատ նման դեպքեր են լինում՝ էլ վթարներ, էլ վրաերթեր, բազմաթիվ անգամ դիմել ենք պատկան մարմիններին, այդ թվում՝ քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի այս հատվածում տեղադրեն հետիոտնի անցումը կարգավորող լուսակիր, սակայն որոշ ժամանակ անց մեզ պատասխանել են, որ լուսակիրի անհրաժեշտություն չկա, մինչդեռ վթարների ու վրաերթերի պակաս չկա։


Գոնե այս ողբերգական դեպքից հետո պատկան մարմինները իրենց ուղեղներին զոռ տան ու խնդիրը լուծեն, հակառակ դեպքում նման դեպքեր նորից կկրկնվեն»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/07/24/1130815/

Hoje, 24 de julho, um trágico incidente aconteceu em Yerevan. Às 22:35 pm Yerevan residente, carro 31-year-old Artsakh Movses Khachatryan rua, dirigiu o modelo Lada Priora 35 TC 246 placa atingiu um pedestre masculino de 16 anos de idade. Relatórios do shamshyan.com cena, a mulher foi jogado e caiu no outro 23-year-old Sarkis Torossian da sob a marca MAN do carro número 36 CR



  1. carro MAN, que é operado como Evacuadores, arrastando o bebê está a poucos metros de distância do local. Cidadãos tentou prestar os primeiros socorros à criança e outro carro civil foi levado ao hospital “Erebuni”, mas a forma como a criança recuperou a consciência, morreu. A polícia chegou ao local Arman Hakobyan, o vice-chefe de polícia David Avakian. O caso Management Center operativo de Yerevan Guarda de Trânsito de plantão informações Arsen Harutyunyan é transmitida em um departamento de

investigação criminal da Armênia comitê de investigação da cidade onde a equipe de investigação, Divisão Mr. Vanyan, vice-chefe Samvel Samvelyan casos especialmente importantes, investigadores seniores Arthur Gasoyani e Hovhannes Margaryan se dirigiu. Sobre os fatos Pela decisão de Margaryan um processo criminal foi iniciado, Código Penal com base no n.º 2 do artigo 242.º do dia. Esta é a cena de um serviço aprimorado para o RP 1, 5 oficiais do pelotão do batalhão, liderados por inspetores seniores Karen Gevorgyan,

Tagvor Tagavoryan e inspetor Armen Grigoryan e cidadãos curiosos e motoristas de seus carros bloquearam a cena com situações de emergência para os outros condutores criar . A recomendação do investigador, os carros são movidos para uma área especial de área de conservação. Drivers foram submetidos a avaliações sóbrias. Acontece que eles estavam sóbrios. A polícia e a unidade de investigação identificam a identidade da criança falecida. Um grande número de cidadãos que vivem perto da cena disse: “Este setor está

constantemente em tais casos, os acidentes foram executados ao longo de muitas vezes apelou para as autoridades competentes, incluindo a Câmara Municipal, a polícia de trânsito para que este lugar setor uma passagem para pedestres de um semáforo, mas depois de algum tempo para nos responder que as luzes precisa Não há escassez de acidentes e acidentes. Após este incidente trágico, pelo menos em seus corpos e mentes em casa usando a força para resolver o problema, caso contrário, tais incidentes se repitam

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->