>

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն այսօր դառնում է 33 տարեկան: Ծննդյան տարեդարձը Լուսինեն տոնում է իր համար երջանիկ կարգավիճակում՝ նա հղիության վերջին շրջանում է: Լուսինեն և Արթուրն այս անգամ տղայի են սպասում, նրանց դուստրը՝ Արիանան, արդեն 4 տարեկան է:


Լուսինեն Ինստագրամում լուսանկար է հրապարակել հղիության ընթացքում արված ֆոտոշարքից և մակագրել․ «Միշտ շատ եմ սիրել և սպասել ծննդյանս օրվան: Այս տարի կրկնակի հույզերով էի սպասում:








Քոչարյանի զոհերը

Տարիքի հետ սկսում ես հասկանալ և գնահատել ցանկացած օրը յուրովի և մտերիմ մարդկանցով շրջապատված ամեն ակնթարթ ավելի խորն ես ընկալում և վայելում: Դե ինչ, բարով ես եկել 33, ես քեզ սպասել եմ շատ սիրով և վստահ եմ՝ լավագույններիցս ես լինելու»:


Նշենք, որ Գեղեցկուհու տիտղոսակիրն այժմ ընտանիքի հետ ԱՄՆ-ում է, որտեղ բնակվում են Արթուրի ծնողները: Զույգի որդին լույս աշխարհ կգա օվկիանոսից այն կողմ:



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->