15 մթերք, որոնք չի կարելի սառնարանում պահել — ingablog

Ժամանակակից կյանքը մեզ թույլ է տալիս առավել հեշտությամբ պահել մթերքները: Մեծ, սառեցնող համակարգ ունենալը մեզ թույլ է տալիս չանհանգստանալ, որ մթերքները կփչանան: Սակայն, կան մի շարք մթերքներ, որոնք չի կարելի սառեցնել, քանի որ դրանք կորցնում են իրենց համը: Վատագույն դեպքում՝ սառնարանը փոխում է սննդի որակը: Կան նույնիսկ դեպքեր, երբ սառնարանում պահված սնունդն ավելի արագ է հնանում: Ահա այն մթերքների ցանկը, որոնք չի կարելի սառեցնել:


Լոլիկն այն մթերքներից է, որ չի կարելի պահել սառնարանում, քանի որ այն փոխում է համը: Պատճառն այն է, որ սառցախցիկի սառն օդը կանգնեցնում է լոլիկի հասունացման գործընթացը, և համը վտանգվում է: Բացի այդ, սառը օդը լոլիկի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն ունի, քանի որ այն փչացնում է լոլիկի կեղևը և գունափոխում: Լոլիկի պահպանման լավագույն ձևը զամբյուղում կամ ապակե տարայում խոհանոցի սեղանի վրա պահելն է:

Սառնարանում ռեհանի պահպանման գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այն կլանում է իր շրջակա մթերքների բույրը: Դրա փոխարեն՝ փորձեք պահել այն սառնարանից դուրս՝ ջրով լցված բաժակի մեջ:

Անհամաձայնություն կա կարտոֆիլի՝ սառը և ոչ այնքան սառը տեղում պահպանման վերաբերյալ: Սառը ջերմաստիճանը կարտոֆիլի մեջ եղած օսլան ավելի արագ է շաքարի վերածում, քան դուք կարծում եք: Փոխարենը՝ փորձեք պահել այն թղթե տոպրակի մեջ` զով և մութ տեղում: Կարտոֆիլը թղթի և ոչ թե պոլիէթիլենային տոպրակների մեջ պահելն ավելի ճիշտ է, քանի որ դրանք կարող են ավելի շատ օդ ստանալ թղթե տոպրակներից, ինչն էլ դանդաղեցնում է փչացման գործընթացը:


Նույնը կատարվում է նաև սխտորի դեպքում: Սառնարանի փոխարեն՝ դուք պետք է այն զով և մութ տեղում պահեք: Սառը միջավայրում սխտորը կծլի ու կբորբոսնի:

Եթե սոխը սառնարանում դնեք, ապա նրանում եղած խոնավությունը կփափկեցնի սոխը, և այն կսկսի բորբոսնել: Պահեք դրանք չոր, զով և մութ տեղում: Սոխն ու լոլիկը, սակայն, պետք է միմյանցից առանձին պահել, քանի որ այդ դեպքում դրանք ավելի արագ են փչանում:

Եթե դուք հասած ավոկադո եք գնել և դեռ չեք ցանկանում օգտագործել այն, ապա կարող եք պահել այն սառնարանում: Սակայն, եթե ցանկանում եք, որ ավոկադոն հասնի՝ մի պահեք այն սառնարանում: Սառն օդը խանգարում է հասունացմանը:

Շատերն են գտնում, որ բուսայուղը չպետք է սառնարանում պահել: Սառը ջերմաստիճանում այն խտանում և կարագի տեսք է ստանում: Փոխարենը՝ պահեք այն մութ և զով վայրում:

Ամենամեծ սխալներից մեկը սառնարանում հաց պահելն է: Սառնարանը շատ արագ կխոնավեցնի այն: Հաջորդ չորս օրվա ուտելու համար նախատեսված հացը կտրատեք, իսկ մնացածը դրեք սառնարանում: Ուշադրություն դարձրեք, որ սառնարանում պահելու ժամանակ հացը պահպանի իր խոնավությունը: Սառնարանից հանելուց հետո, մինչ օգտագործելը, թողեք, որ այն ամբողջությամբ հալվի:

Սուրճը նույնպես կկորցնի իր համը, եթե այն սառնարանում պահեք: Ռեհանի նման, այն կկլանի շրջակա մթերքների հոտերը: Պարզապես պահեք այն մութ ու զով վայրում:

Կարիք չի լինի մեղրը պահել սառնարանում, եթե այն ամուր փակված լինի: Սա լավագույն միջոցն է: Եթե մեղրը պահեք սառնարանում, ապա կշաքարապատվի:


Լիմոնը, նարինջն ու լայմը պետք է պահել սենյակային ջերմաստիճանում և խոհանոցային սեղանի վրա: Սառն օդը կգցի դրանց որակը: Վստահ եղեք, որ սառնարանից դուրս դրանք իրար շատ մոտ չեք պահել: Այդ դեպքում դրանք ավելի շուտ կփչանան:

Թթու դրած վարունգը, հատկապես՝ քացախով, պահպանման լավագույն միջոցն է: Դրանք խրթխրթան կմնան, եթե նույնիսկ դրանք մառանում պահեք: Սակայն, եթե ցանկանում եք, որ թթուն սառը լինի, դրեք այն սառնարանի դռան վրա:

Համեմունքները նույնպես խորհուրդ չի տրվում պահել սառնարանում, հատկապես՝ քացախային և ձեթային հիմք ունեցողները: Հիշեք, որ սերուցքով, մայոնեզով կամ յոգուրտով լցոնված աղցանները պետք է սառնարանում պահել:

Չզարմանաք, սակայն, նույնիսկ բացելուց հետո կետչուպը կարելի է մառանում պահել: Պատճառն այն է, որ կետչուպը մեծ քանակությամբ քացախ և պահպանման միջոցներ է պարունակում: Եվ եթե չեք հավատում մեզ, հիշեք, թե որտեղ են գտնվում կետչուպի տարաներն արագ սննդի սպասարկման կետերում:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.