>

Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո արդեն մեկ շաբաթ է` ոստիկանության պոստ է տեղադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։




Քոչարյանի զոհերը

«Իջևանի դեպքերից հետո ոստիկանությունը մտավախություն ունի, որ իջևանցիները կարող են վրեժխնդիր լինել Փաշինյանի ազգականներից»,–գրում է թերթը։





Հիշեցնենք` հունիսի 17–ին փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան ոստիկանների և ցուցարարների միջև ունեցել բախումներ էին տեղի, ինչի հետևանքով 13 անձանց տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն։




Հուլիսի 19–ին ՔԿ–ն հայտնել էր, որ 13 անձ ձերբակալվել են Իջևանի անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 5-անձ քրեական գործի շրջանակում ունեն վկայի դատավարական կարգավիճակ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->