42-ամյա Լուիզա Ներսիսյանի նոր ֆոտոշարքն էլեգանտ ոճում — ingablog

Լուիզա Ներսիսյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով, որտեղ դերասանուհու կերպարների հեղինակը ոճաբան Մադոննա Հարությունյանն է։


Ֆոտոշարքի համար ընտրված երկու look-ը՝ կարմիր և սև, ռետրո ոճում են, որոնք ոճաբանը լրացրել է նորաոճ աքսեսուարներով, այդ թվում` այս տարվա գլխավոր թրենդներից մեկով՝ մարգարտե վզնոցով։ Դերասանուհին այս ֆոտոշարքում ներկայացել է նորովի։



Լուիզայի look-երը հաճախ են քննարկվում, երբեմն, նրա հետևորդները մեկնաբանություններում տեսակետ են հայտնում, թե դերասանուհին իր տարիքին համապատասխան չի ներկայանում: Այս դեպքում քննադատություններ, կարծես թե, չկան:

Ի դեպ, օրերս Լուիզան տոնում էր 42-ամյակը, ինչի առթիվ նրա էջերը ողողված էին շնորհավորանքներով: Էկեգանտ կերպարներով այս ֆոտոշարքի լուսանկարներից մեկով էլ դերասանուհին երկրպագուներին և ընկերներին շնորհակալություն է հայտնել տարեդարձի մաղթանքների և շնորհավորանքների համար։



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin