>

Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ս․թ․ հուլիս ամսին Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել եմ տվյալներ և փաստաթղթային հիմքեր, որոնց հիման վրա օգոստոսի 6-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՊՆ-ում առանձնապես խոշոր չափի ենթադրյալ յուրացումների հետ կապված։




Քոչարյանի զոհերը

Քրեական գործով իրականացված լայնածավալ և բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է մատակարար կազմակերպությունների կողմից պետությանը 7.682.823.409 ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու հանգամանքը, որից 2018 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ որպես մասնակի հատուցում ՀՀ պետբյուջե է վերականգնվել 6.504.097.081 (13.5 մլն ԱՄՆ դոլար) ՀՀ դրամ, այսինքն՝ 84.65 տոկոսը, իսկ մնացորդի մասով կատարվում է պայմանագրերով նախատեսված ապրանքների մատակարարում:





Հիշեցնեմ՝ նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ-ում գործող շուրջ 10 առևտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել շուրջ 10 միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների, մատակարարումները չեն իրականացրել կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ։

Ամիսներ շարունակ կատարած անմնացորդ աշխատանքի և համագործակցության համար շնորհակալ եմ ԱԱԾ քննչական վարչությանն ու կառույցի ղեկավարին՝ ի դեմս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ՊՆ աշխատակիցների ու կառույցի ղեկավարի՝ ի դեմս նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս լայնածավալ աշխատանքում հաջողելուն։ Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։


Como já informei, Drams, ou seja, 84,65%, eo restante é a oferta de bens fornecidos pelos contratos. Sem razões substanciais, os fornecimentos não foram entregues ou fornecidos



o fato de que a partir de 24 de dezembro de 2018 como compensação parcial para o orçamento do Estado ser restaurado 6.504.097.081 (US $ 13,5 milhões) AMD, ou seja, 84,65%, eo saldo no caso de contratos feitos na entrega das mercadorias. sem razões substanciais, os suprimentos não foram entregues ou fornecidos por produtos de baixo valor e baixo custo que são fornecidos em contratos.

Sou grato ao Departamento de Investigação do Serviço de Segurança Nacional e ao chefe da estrutura, na pessoa do Diretor do NSS Arthur Vanetsyan, do Pessoal do Ministério da Defesa e do Chefe de Gabinete Davit Tonoyan e de todos aqueles que contribuíram para esse trabalho em larga escala no trabalho e cooperação ininterruptos. A luta contra a corrupção continua. Eu sirvo a República da Armênia

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->