>

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Էլենի օրագիրը» սերիալի երկրորդ եթերաշրջանն ավարտվում է. սյուժետային վերջին զարգացումների, հնարավոր շարունակության և այլ հարցերի շուրջ ArenaNews.am  կայքը զրուցել է սցենարիստ Անի Մաղաքյանի հետ:

Անի, հեռուստասերիալն ավարտվու՞մ է, թե՞ առաջիկայում կերպարները զարգացնելու ծրագրեր կան:

-Պատմությունը հասել է իր հանգուցալուծմանը, կերպարները հասել են սյուժետային գծերի ավարտին: Զարգացումներ, նոր իրադարձություններ ու պատմություններ այս սերիալի շրջանակում նախատեսված չեն:

-Եթե չեմ սխալվում, երկրորդը եթերաշրջանը երկրպագուների խնդրանքով նկարահանվեց ու հեռարձակվեց,  հնարավո ՞ր է այս դեպքում էլ նույնը լինի:




Քոչարյանի զոհերը

-Ճիշտն ասած, երկրպագուներն արդեն գրեթե մեկ  ամիս է ինտուիտիվ զգացել են, որ ավարտը մոտ է. հեշթեգ են դրել կիրառության մեջ՝ «Էլենի օրագիր 3 ենք պահանջում» գրությամբ, անընդհատ գրառումներ են տարածում, նամակներ են ուղարկում: Ես պատմության շարունակություն չեմ տեսնում և կարծում եմ , որ ճիշտ կլինի ավարտել այն փուլում, երբ մարդիկ դեռ սիրում են կերպարներին ու վստահում են մեզ ու մեր կատարած աշխատանքին: Երկարացնել, նույն կերպարներին ուղղակի էկրաններին տեսնելու համար ինչ-որ բաներ մոգոնել, արհեստականորեն ձգել ու անհամացնելը մեր ոճի մեջ չէ: Երկրորդ եթերաշրջանի դեպքում, այո, համաձայնեցինք երկրպագուների հետ, որոշեցինք պատմությանը շարունակություն տալ, բայց այս դեպքում պատմությունը հենց այս փուլում փակելն իրենց շահերից է բխում. ավելի լավ է իրենց չհիասթափեցնենք:






-Սերիալն ունեցա՞վ այն ընթացքն ու ավարտն ինչ ի սկզբանե նախանշել էիք:

-Սյուժեի այն կառուցվածքը, որ տեսնում էի սկզբում, արդարացրեց իրեն. կտրուկ փոփոխություններ չեն արվել, ամեն ինչ իր հունով ընթացել է: Իհարկե, ընթացքում եղան ֆորս մաժորային իրավիճակներ, ինչ-որ բաներ փոխեցինք, որ նկարահանումները նորմալ ընթանան, դերասաններին առավել հարմար լինի, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ մեր նախանշածով ընթացավ:

-Կա՞ն ինչ-որ բաներ, որ հիմա, երբ հետ եք նայում սցենարով, մտածում եք՝ այ, կարելի էր այլ կերպ անել, փոխել:

-Փոխել չէի ուզենա, բայց որոշ բաներ կավելացնեի: Մեզ մոտ սյուժետային մեկ գիծ չէր, հերոսներն անընդհատ հայտնվում էին հետաքրքիր իրավիճակներում. կուզենայի՝ երկրորդ եթերաշրջանում նման իրավիճակներն ավելի շատ լինեին: Մի քանի միտք հիմա է առաջացել, բայց արդեն ուշ է…Թեպետ հետագա նախագծերում նոր կերպարների, նոր հերոսների հետ կկարողանամ իրագործել այդ մտահղացումները:

-Ձեր ու դերասանների համագործակցությունից գո՞հ եք, կարողացա՞ն լիարժեք Ձեր մտքերը, հույզերը տեղ հասցնել:


-Մեծ մասամբ՝ այո, դերասաններից շատերի հետ 3-4 նախագիծ ունեցել ենք.  իրենք գիտեն իմ ձեռագիրը,  ես գիտեմ իրենց հնարավորությունները. նրանցից շատերի ձայնը նստած է գլխիս մեջ՝ հարազատ մարդու ձայնի պես: Միակողմանի համագործակցություն չի եղել, միասին աշխատել ենք մի նյութի վրա, որը և դերասաններին էր հաճելի, և ինձ է հաճելի իրենց համար գրել:

-Կա՞ն դերասաններ, ում հենց այս  սերիալով բացահայտեցիք ու հետագայում կշարունակեք  համագործակցել:

«Էլենի օրագիրը» շատ դերասանների համար դարձավ այցեքարտ՝ թե փորձառուների համար, թե նրանց համար, ովքեր առաջին անգամ էին իրենց փորձում: Օրինակ՝ Հասմիկ Խոջյանը լիովին բացվեց այս սերիալում և դարձավ մեծ պահանջարկ ունեցող դերասանուհի:

Ինչ վերաբերում է իմ կողմից բացահայտած դերասաններին, երկրորդ եթերաշրջանում շատ հավանեցի Վարուժ Մարգարյանին: Մեր գլխավոր հերոսներն առաջին եթերաշրջանից արդեն բացահայտում էին՝ Իննա Խոջամիրյան, Էդգար Իգիթյան, Մարինկա Խաչատրյան, Սիսիան Սեփանյան. իրենք իսկապես առավելագույնս ներդրեցին այս աշխատանքում  և լավագույնս դրսևորեցին իրենց որպես դերասաններ:

-Ավարտն ինչպիսի՞ն է, այնպիսին ինչպիսին կարելի կլիներ պատկերացնել, թե՞ անսպասելի զարգացումներ կան:



-Անկեղծ ասած, ես մտադրված չուզեցի շատ լարումներ տալ. երկու եթերաշրջանը միասին 420 սերիա եթերում ենք, և էմոցիաների ու ապրումների պաշարն այնքան շատ է, որ մտածեցի՝ պատմությունն ավելի հանգիստ, հանդարտ հասցնել ավարտին: Արհեստական լարումներ չեմ մտցրել սյուժեի մեջ, բայց վստահ եմ՝ հետաքրքիր ու դիտարժան է լինելու ավարտը:

-Մի նախադասությամբ՝ ինչո՞վ էր պայմանավորված սերիալի այսօրինակ հաջողությունը:

-Թիմային մտածված աշխատանք:

-Եվ վերջում՝ արդեն կա՞ն մտքեր ինքներդ Ձեզ գերազանցնելու՝  հեղինակելով նոր սերիալ, որը կկրկնի կամ կգերազանցի վարկանշային «Էլենի օրագրին» :

-Իմ աշխատանքում մրցակցում եմ միշտ ինքս իմ հետ. հաջորդ նախագիծս մրցակցելու է «Էլենի օրագրի» հետ, իսկ կգերազանցի թե ոչ, նախապես ասել հնարավոր չէ:

Այն կրկին լինելու է հետաքրիր ու յուրահատուկ: Փորձելու ենք ավելի լավը ստանալ, չենք փորձելու հիմնվել այս սերիալի հեղինակության վրա ու թույլ բան ներկայացնել:

ArenaNews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->