>

Համիկ Վարդանյանը 19 տարեկան էր։ Տղան ծնվել էր Հայաստանում, ապա տեղափոխվել Ռուսաստան ու ապրել իր հոր ու տատիկի հետ։ Համիկը կարող էր մնալ այնտեղ, բայց որոշեց գալ ու ծառայել Հայոց բանակում։ Ծառայությունից հետո էլ Համիկն ուզում էր գտնել «այն միակին» հենց հայրենիքում։

Վերջերս տղան արձակուրդ էր եկել։ Հարազատներն ու ծանոթներն ասում են՝ Համիկը շատ էր ցանկանում հետ գնալ, չէ՞ որ զորամաս վերադառնալուց հետո նա կարող էր արդեն բարձրանալ դիրքեր ու պաշտպանել հայրենիքի սահմանները։




Քոչարյանի զոհերը

Համիկը հասավ իր նպատակին։






Հուլիսի 20-ին սահմանապահ դիրքերից մեկում գտան մի զինվորի անշունչ մարմին։ Այդ զինվորը Համիկն էր։ Նրան գտել էր հերթափոխի դիտակետի մոտ ծառայությունը կատարող զինվորը, որ լսել էր կրակոց Համիկի դիտակետի կողմից։ Ինչ հանգամանքներում է մահացել Համիկը՝ դեռ պարզ չէ։

Համիկի ծառայակիցները, որ եկել էին իրենց ընկերոջ հոգեհանգստին, բնորոշեցին նրան որպես լավ ընկեր ու լավ մարդ։



Ե՞րբ է գալու այն օրը, երբ մենք այլևս նման լուրեր չստանանք․․․

armlink.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->