>

Եգիպտոս գնալը վերջին տարիներին բավական մոդայիկ է դարձել մեր երկրում։ Չնայած ահավոր շոգերին, մարդիկ նախընտրելի հանգստի տարբերակի առաջին հորիզոնականներում են դասում Եգիպտոսում հանգստանալը…

Այն բավական մատչելի է և հնարավոր է ընտանիքով նորմալ հանգիստ կազմակերպել…

Շատ հաճախ մարդիկ անտեսում են Եգիպտոսի լարված դրությունն անգամ, իսկ Հայաստանում գործող տուրօպերատորները ջանք չեն խնայում ապացուցելու, գրավիչ նկարներով պատկերավոր պատմելու Եգիպտոսի առավելությունների մասին՝




Քոչարյանի զոհերը

վստահեցնելով, որ վթարվող ինքնաթիռները, պատերազմական վիճակը, ոչ խաղաղ պայմանները մի ուրիշ Եգիպոսի մասին են, իսկ իրենց առաջարկածը հեռու է այդ ամենից և արքայական հանգիստ է երաշխավորում…


Ընդհանրապես Հայաստանի տուրօպերատորների անբարեխղճության, հաճախ մարդկանց խաբելու վերաբերյալ լուրերը քիչ չեն, ընդ որում դա վերաբերում է տարբեր ուղղություններով տուրիստական ճամփորդություններ իրականցնողներին…





Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի…

Հայաստանի քաղաքացիների մեկնումը կազմակերպել էր «Էյ ընդ Ար Տուր» կազմակերպությունը։ Ընդ որում ոչ միայն չեն կարողանում հետ գալ Հայաստանի քաղաքացիները, այլև ընկերությունը չեղարկված չվերթի պատճառով չի իրականցրել Երևանից Եգիպտոս վաճառված ուղեգրերով տեղափոխումը ևս…

Մեր հավաստի տեղեկությունների համաձայն այս պահի դրությամբ չեղարկվելու են նաև հուլիսի 29-ին և օգոստոսի մեկին նախատեսված չվերթները, ինչի հետևանքով դարձյալ հարյուրավոր մարդիկ են մնալու Եգիպտոսում…

Թե ինչու է նման թնջուկ առաջանում «ազատականացված երկնքի» հայրենիք Հայաստանում, դժվար չէ գուշակել։ Մարդկային կյանքերի հետ խաղալու լայն հնարավորություն է ընձեռված տուր-օպերատորներին, ինչից էլ նրանք փաստորեն հաճախակի տեղը տեղին օգտվում են…


Շատ զարմանալի է, որ խնդրով փորձում են այսօր մի քանի կառույցներ միաժամանակ զբաղվել, առավել զարմանալի է, որ այդպես էլ չեն կարողանում իշխանությունները կապ հաստատել տվյալ ընկերության ղեկավարության հետ։ Մեր ունեցած տեղեկություններն այս պահին խիստ իրարամերժ են…

Տեղեկություններ կան իհարկե, որ Եգիպտոսում մեր հայրենակիցներին անօթևան թողած տուր-օպերատորի ղեկավար կազմը ԱԱԾ-ում է, մեկ այլ տեղեկություննների համաձայն էլ, նրանք անհետ կորել են…

Իրավիճակից կարող են օգտվել Եգիպտոս տուրիստական այցեր իրականացնող այլ օպերատորներ, ովքեր արդեն պատրաստվում են ասուլիս անել և հաստատ ասուլիսի ընթացքում ներկայացնելու են, թե որքան պատասխանատու են իրենք,

ինչպես են հոգում իրենց հաճախորդների համար, իրենց հետ անվտանգ ու ապահով է և որ ամենակարևորն է, ոչ մի ջանք չեն խնայի մարդկանց «գցած» տուր-օպերատորի արարմունքի հետևանքները վերացնելու համար և իրենց օգնությունը կառաջարկեն մարդկանց անվտանգ Երևան բերելու հարցում…

Մինչ շատերը կփորձեն այս կրակից շագանակներ հանել Եգիպտոսում գտնվող մեր հայրենակիցների հարազատների անհանգստությանը չափ չկա։ Այսպիսի հրապարակումները արդեն քիչ չեն․



«Շտապ բոլոր լրագրողներին. արդեն 24 ժամ է հարյուրից ավելի հայ տուրիստներ (այդ թվում կինս և երկու զավակներս) մնացել են Եգիպտոսում, մի մասն արդեն փողոցում են, որովհետև ոչ գումար ունեն և ոչ էլ տեր՝ ի դեմս Եգիպտոսում մեր դեսպանության…

Ո՞վ կարող է օգնել: Արտաքին գործերի նախարարությունն ու քաղ. ավիացիան լղոզված պատասխաններ են տալիս»: Մեկնաբանությունները թողնում ենք պատկան մարմինների խղճին։

Ir ao Egito tornou-se bastante elegante em nosso país nos últimos anos. Apesar do calor terrível, as pessoas estão em primeiro lugar de sua opção favorita de descanso para relaxar no Egito …

É bastante acessível e é possível organizar um relaxamento normal com a família …

Muitas vezes as pessoas ignoram a situação tensa do Egito, mas os operadores turísticos na Armênia fazem o máximo para provar as vantagens do Egito para provar fotos atraentes,

Em geral, há rumores sobre o descuido dos operadores turísticos armênios e muitas vezes a trapaça das pessoas, mas refere-se aos turistas que viajam em direções diferentes …

Como já informamos hoje, devido ao cancelamento do vôo HURGADA-Yerevan OTF 3703, cerca de 100 cidadãos armênios estão atualmente em Hurgada …

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->