>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում ГАЗ-31105 մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախի Հանրապետություն ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը։




Քոչարյանի զոհերը

Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկները, Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկաններն ու քննչական ապարատի քննիչները։





Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Տեղ գյուղի բնակիչ 27-ամյա Հարութ Անդրանիկի Ավագյանի անվամբ։

ԹԱՐՄԱՑՈՒՄ 18:00



Գորիս-Արցախ ավտոճանապարհին քիչ առաջ տեղի ունեցած ողբերգական վթարիցմահացածները ընտանիքի անդամներ էին, Սյունքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը: «Ծնողները, երկու տղաները հարսի հետ գնացել էին Արցախ՝ հուղարկավորության մասնակցելու, ճանապարհին վթարի են ենթարկվել»,- ասաց համայանքի ղեկավար՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->