>

Ռուս օգտատեր Օլգա Պարախինան իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայ կանանց գերունակությունների հնգյակը, որը ես նրանցից ուզում եմ սովորել

Երևանում ապրած մի տարին և իմ վլադիվոստոկյան ընկերուհի Մարիա Ագեևայի հետ սրտակից զրույցն ինձ մոտ գեղեցիկի մասին մտքեր առաջացրին ընդհանուր առմամբ և հայ կանանց մասին՝ մասնավորապես։




Քոչարյանի զոհերը

Միանգամից ուզում եմ ասել, որ ես չեմ հավակնում վերին ատյանի ճշմարտություն հաղորդողի դափնիների, և թվարկված ամեն բան լոկ իմ անձնական փորձը համակարգելու փորձ է, և այստեղ միայն իմ զգացողություններն ու ընկալումներն են։


Ահա թե ինչ եմ պատասխանել իմ ռուս ընկերուհու այն հարցին, թե ինչպիսին են հայ կանայք, և թե ես ինչ կցանկանայի նրանցից սովորել։





1. Կցանկանայի հայ կանանցից սովորել թագուհու տեսք ունենալ միշտ՝ անկախ ունեցվածքից, տարիքից, կենսական հանգամանքներից, օրվա ժամից ու գտնվելու վայրից։

Զարմանալի է, բայց փաստ. հայ կինը միշտ այնպիսի տեսք ունի, որ նրան պետք չէ հատուկ պատրաստվել կարևոր հանդիպման կամ ինչ-որ տոնակատարության գնալու համար։ Ինձ թվում է, տարին բոլոր ու շուրջօրյա նրա մոտ ամեն բան կարգին է. կատարյալ են թե մազերի սանրվածքը և դիմահարդարումը, թե մատնահարդարումն ու հանդերձանքը։ Ընդ որում, անգամ, եթե ընտանքիը ֆինանսական սուղ պայմաններում է ապրում, դուք հայ կնոջ արտաքինից դա չեք զգա երբեք։ Հայ կինը, չնայած ամեն ինչին, եղանակներ ու հնարավորություններ կգտնի շքեղ տեսք ունենալու համար։ Հայաստանում մարզասրահ առավոտյան առանց դիմահարդարման ու խառնված մազերով, ասես հենց նոր եմ անկաղնուցս վեր կացել, միայն ես եմ գնում։

2. Կցանկանայի հայ կանանցից սովորել հանելուկային ու կանացի լինելու արվեստը։

Իր ողջ շքեղ արտաքին տեսքով հանդերձ՝ հայ կնոջ մեջ միշտ մի գաղտնիք կա, առաքինություն ու ողջախոհություն։ Եվրոպական արժեքներն ու գենդերային սահմանների իսպառ վերացումը, այսպես կոչված, տնային կոսմետիկ դիմակներն ու բիգուդիները ոչ մի կապ չունեն նրա նուրբ արևելյան հոգու հետ։ Մինչև վերջ ամեն բան չասելը և հանելուկայնությունը, այնպես անելը, որ իր տղամարդը  մտածի, որ ինքը կատարյալ է միշտ, ու միասին ապրած երկար համատեղ տարիների ընթացքում չդադարի կնոջ մեջ ինչ-որ նոր բան գտնել, կարծես թե հայ կնոջ գեենտիկ կոդի անբաժանելի մասն են հանդիսանում։


3. Կցանկանայի հայ կանանցից սովորել չշտապելու, առանց խառնաշփոթի կենցաղավարության, հպարտ ու արժանապատիվ ապրելու ունակությունը։

Ի՞նչ ասեմ. Եթե դուք տեսնեք, որ Երևանի Մաշտոցի պողոտայում շա՜աատ-շատ արագ ու կամային քայլերով, զուգահեռաբար բարձրաձայն հեռախոսով ցուցումներ տալով ու ձեռքերով ասես ամպերը ցրելով՝ կին է գնում, կարելի է 99 տոկոս հավանականությամբ պնդել, որ այդ կինը հայ չէ։

4. Կցանկանայի հայ կանանցից սովորել անկեղծորեն ու հարգանքով առաջնայնությունը, տան գլխավորը լինելու հավակնությունը տղամարդուն տալու հմտությունը։



Նույնիսկ լիովին կայացած ու հաջողակ, սեփական ծաղկող բիզնեսն ունեցող հայ կինն ընտանիքի ֆինանսական կամ ռազմավարական գործերի մասին հարցին բացարձակապես շատ բնական կերպով ու առանց մտածելու, խիտ թարթիչները էլեգանտորեն թափահարելով՝ կպատասխանի՝ օ՜, ոչ, ես չգիտեմ, այդ մասին ամուսնուս հարցրեք։

Մեր կանացի ռուսական շտապ ու վստահորեն իրավիճակը փրկելու առանձնահատկությունը, ամեն ինչ ավելի լավ անել սովորեցնելու ձգտումը ու ամեն ինչ տղամարդու փոխարեն որոշելու փորձն այստեղ բոլորովին հարգի չէ։

5. Կցանկանայի հայ կանանցից սովորել անկեղծ ու տարատեսակ ձևերով գովել ու անվերապահորեն սիրել երեխաներին:

Անգամ այն իրավիճակում, երբ երեխան բարձրացել է այնտեղ, ուր չպետք է բարձրանար, կամ վնասել է, ենթադրենք, մայրիկի սիրած շրթներկը, և այդ դեպքում իմ արձագանքը, ասենք, շատ խիստ կլիներ, ու ես շատ հստակ կբացատրեի, որ նա սխալ է, հայ կինը բնական ու բարի հիացմունքով կասի՝ «Ջանաաաա, էս ինչքան բարձր ես բարձրացել դու, ո՞նց ես կարողացել…»։ Եվ սա իմ երևակայությունը  չէ, այլ կյանքից բերված իրական օրինակ։ Իսկ եթե երեխան ստեղծի կամ անի ինչ-որ լավ բան, դրա մասին անպայման կիմանան բոլոր ընկերներն ու բարեկամները, իսկ հպարտ երեխան ողջ ուժերը կներդնի, որ նոր բաներ սովորի ու հերթական հիացմունքի արժանի բանն անի։

Այս հինգ կետերը միայն հայ կին անվանբ հիասքանչ սառցաբեկորի գագաթն են։ Օրինակ, ես այս ցանկի մեջ չեմ ներառել ոչնչից գեղեցիկ տոն կազմակերպելու և անհավանական համեղ, աշխատատար կերակրատեսակներ պատրաստելու կարողությունը, քանի որ ես երբեք դա չեմ կարող անել, ինչպես և չեմ կարող երբեք նման շքեղ վարսեր ունենալ, ինչպիսին ունի հայ կինը։

Ինչո՞ւ եմ ես ասում այս ամենը… Այն պատճառով, որ ես հայ կնոջ դասերից հետո ուզում եմ ուղղել ուսերս, հպարտորեն բարձրացնել գլուխս, գեղեցիկ դիմահարդարում անել, կյանքի տեմպը նվազեցնել ու ինքս ինձ թույլ տալ փոքր-ինչ թույլ լինել։ Եվ ես նրանց դրա համար շատ շնորհակալ եմ»։

Հրապարակման պատրաստեց 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->