Մահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը — ingablog

Հանրահայտ բլոգեր, «Միսս Սերբիա-2009» եւ «Միսս Եվրոպա-2014» գեղեցկության մրցույթների հաղթող Դիանա Միլոյկովիչը մահացել է քաղցկեղից հիվանդության դեմ վեց տարի պայքարելուց հետո:


Նրա մոտ արգանդի քաղցկեղը հայտնաբերվել է 27 տարեկանում: Սոցիալական ցանցերում Դ. Մլոյկովիչն իր հետևորդներին հայտնում էր հիվանդության ընթացքի, ինչպես նաև քաղցկեղի դեմ պայքարի արդյունքների մասին։


Հունիսին մոդելի վիճակը կտրուկ վատացել էր, և բժիշկներն արյան փոխներարկում էին կատարել, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց, և հուլիսի 22-ին Դիանան մահացավ։


«Շնորհակալ եմ ձեզ հետ անցկացրած յուրաքանչյուր օրվա համար, շնորհակալություն ամեն ժպիտի, արցունքի համար, բարի լույսի և բարի գիշերի համար։

Ես երբեք ձեզ չեմ մոռանա եւ երբեք չեմ դադարի սիրել»,- գրել էր նա իր Instagram-ում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin