Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը՝ եթերային զգեստով. ՖՈՏՈ — ingablog

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։



Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։ Կարդում երգչուհին սպիտակ, ազատ, մասամբ թափանցիկ  զգեստ է կրում։


Լիլիթ Հովհաննիսյանը նախապատվություն է տվել մեղմ շպարին. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Չնայած Լիլիթ Հովհաննիսյանը հրապարակմանը կից մեկնաբանություն չի կատարել, սակայն նրա էջը լի է դրական մեկնաբանություններով, հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր սպորտային հանդերձանքով։ Նա կրում էր մոխրագույն, մարմինն ընդգրկող, սպորտային տաբատ, երկար վերնաշապիկ։


Լիլիթը մեղմ շպարով էր։ Կադրին կից երգչուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Երազկոտը շարունակում է գնալ երազանքի հետեւից»։


Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin