>

Գոյություն ունեն մի շարք հետազոտություներ, որոնք հաստատում են, որ ճապոնացի և չինացի երեխաներն ամենաառողջն են աշխարհում, հետևաբար մենք պետք է հասկանանք, թե ինչպես է դա նրանց հաջողվում: Իրականում մշակութային մի շարք նորմեր, որոնք ընդունված են ասիական երկրներում, նպաստում են երեխաների առողջության պահպանմանը: Ահա թե որոնք են այդ գաղտնիքները:

Ընթերցանության ընթացքում ճիշտ հեռավորություն

Չինական շատ դպրոցներում տեղադրված են հատուկ հարմարանքներ, որոնք կառուցված են այնպես, որ երեխաները չփչացնեն տեսողությունն ընթերցանության ժամանակ: Գիրքը աչքերին շատ մոտ պահելիս տեսողությունը վնասվում է, իսկ այս հարմարանքները օգնում են ճիշտ հեռավորություն պահպանել աչքերի և գրքի միջև: Բացի դրանից՝ դրանք օգնում են նաև մարմինը ճիշտ դիրքում պահել:




Քոչարյանի զոհերը

Աչքերի համար նախատեսված վարժություններ


Չինաստանի տարրական ու միջին դպրոցների աշակերտներին հանձնարարվում է հատուկ աչքերի համար նախատեսված վարժություններ կատարել, որոնք նաև լավացնում են արյան շրջանառությունը և թուլացնում են աչքերի մկանները: Վարժությունները բաղկացած են 6 մասից և կատարվում են օրական 2 անգամ:





Թեստերի անցկացում մաքուր օդին

Այս պրակտիկան ողջ Չինաստանում մեծ տարածում է գտել վերջին տարիներին: Առաջին հերթին սա անհրաժեշտ է, որպեսզի երեխաները չարտագրեն, քանի որ այս դեպքում նրանք ավելի մեծ հեռավորության վրա են նստում միմյանցից, քան փակ տարածքում: Միաժամանակ այս եղանակը թույլ է տալիս երեխաներին մաքուր օդ շնչել, վայելել արևի լույսը, ինչպես նաև ազատվել ամենօրյա սթրեսից:

Վիրահատական դիմակների կրում


Ձմռանը մարդիկ հաճախ հիվանդանում են: Եվ եթե ճապոնացիները զգում են, որ օրգանիզմում վիրուս կա, կրում են վիրահատական դիմակներ, որպեսզի չվարակեն մյուսներին:

Դասերի ուղիղ հեռարձակում

Երբեմն եղանակային պայմանների պատճառով երեխաներն ի վիճակի չեն լինում դպրոց հաճախել: Նման դեպքերում ուսուցիչները ստեղծարարություն են ցուցաբերում և ուղիղ հեռարձակում են իրականացնում դատարկ դասասենյակներից: Երեխաները դասին մասնակցում են տնից, ինչը հատկապես գնահատելի է այն ժամանակ, երբ դպրոցները չեն դադարում աշխատել՝ անկախ եղանակային վատ պայմաններից: Սա օգնում է նաև հեռավոր շրջաններում ապրող երեխաներին:

Տարատեսակ կերակուրների փոքր չափաբաժիններ



Ճապոնիայում դպրոցական լանչերի ծրագիրը սկսեց աշխատել այն ժամանակ, երբ Երկրորդ աշխարհամարտից հետո կարիք կար քաղցած երեխաներին օգնելու: Վերջին տարիներին այս երևույթը կրկին զարգացում է ապրել: Սովորաբար դպրոցական լանչերում հատուկ ուտելիքներ չեն լինում, դրանց փոխարեն երեխաներն ուտում են փոքր չափաբաժիններով բրինձ, բանջարեղեն, միս կամ ձուկ:

Ոտքով քայլք

Ասիական շատ երկրներում մարդիկ նախընտրում են ոտքով քայլել ավտոմեքենա կամ հասարակական տրանսպորտ օգտագործելու փոխարեն: Հարավային Կորեայում մեծ հայտնիություն են վայելում պեդոմետրերը: Ասիայի մյուս պետություններում քաղաքի երեխաները դպրոց են գնում ոտքով, այլ ոչ ավտոբուսներով:

Պայքարը համացանցային կախվածության դեմ

Հարավային Կորեայում այս չարաբաստիկ երևույթի դեմ միջոցներ են ձեռնարկվում: Տարատեսակ ճամբարները, վերականգնողական և բուժական կենտրոնները ստեղծվում են այն բանի համար, որպեսզի օգնեն երիտասարդներին պայքարել այդ կախվածության դեմ: Կառավարությունն անգամ օրենք է ընդունել, որով 16 տարեկանից ցածր երեխաներին արգելվում է համացանցից օգտվել կեսգիշերից հետո:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->