>

Այսօր ականատեսը եղանք մի բանի, որն ուղղակի զարհուրելի էր․․․

Շանթ հեռուստաընկերությամբ ցուցադրվուղ՝ Women’s Club հումորային կոչված հաղորդումը արդեն մոտ մեկ տարի է ինչ եթեր է գնում․․․




Քոչարյանի զոհերը

Գաղտնիք չէ, որ տվյալ հաղորդումը Վիտամին ակումբին փոխարինող, նրան գրեթե ամեն ինչով զիջող տարբերակն է:





Միակ տարբերությունը, թերսև, եթեային ցենզուրան և գռեհկությունն է․․․

Դժբախատաբար տվյալ հաղորդումը հասցրել է սիրվել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների կողմից:


Վաղուց էի ուզում գրել այս տխմարութայն մասին, բայց փորձում էի ինձ զսպել և ավելորդ տեղը աղմուկ չբարձրացնել, տեղից մեր ժողովուրդը հոգնել է աղմուկներից:

Սակայն այն ինչ տեղի ունեցավ վերջին հաղորդման ժամանակ, ուղղակի դուրս էր բոլոր կանոններից և ուղղակի անհնար էր չանդրադառնալ նրան․․․

Այն որ տվյալ հաղորդումը առանձապես չի փայլում իր ճաշակով և գրեթե 100 տոկոսով լցված է գռեհկությամբ ու տափակաբանությամբ, ավելի քան պարզ է, սակայն․․․ Այս մարդիկ չբավարարվեցին միայն դրանով։ Վերջին հաղորդման ընթացքում հնչեց նման <<սուր հումոր>>․․․



Հարսի և Փեսայի պսակադրությունը օրհող տերտերի այն խոսքին, որ վերջինս ասում է՝ կարող եք համբուրել Ձեր ընտրյալին, փեսան պատասխանում է․․․

-Չէ լավա տեր հայր ջան, ինչ պաչեմ, գիշերը ավելի թեժ բաներա լինելու։ Ու նման շատ այլ գռեհկաբանություն:

Ու ամբողջ դահլիճը ծիծաղից բղավում և ծափահարում է։ Ողբերգությունը այն չէ, որ այս հումորիստ կոչվածները արժեզրկում են ամեն ինչ ու վերածում իրենց գռեհիկ ու տափակ հումորների, այլ այն, որ ամբողջ դահլիճը ԾԱՓԱՀԱՐՈՒՄ ԷՐ այդ տողերին․․․

Եկեղեցին հայ ժողովրդի համար սրբություն է, իսկ <<բոցվել>> այդ սրբության վրա, առնվազն սրբապղծություն է․-գրել է Լիլիթ Մեսրոպյանն իր էջում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->