>

Sputnik Armenia-ի տեղեկություններով՝ Ոստիկանության ծառայողները երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերել են երկու օր անհետ կորած համարվող 14-ամյա աղջկան, որն ապրում է Աջափնյակ վարչական շրջանում։

Ըստ շրջանառվող լուրերի՝ աղջիկը  ծանոթացել է մի տղամարդու հետ և նրա հետ գնացել  մայրաքաղաքում գտնվող մի բնակարան, որտեղ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարվել։




Քոչարյանի զոհերը

Իրավապահները գտել են նաև այդ տղամարդուն և այժմ պարզում են կատարվածի իրական հանգամանքները։





Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Աջափնյակի ոստիկանները փնտրում են թաղամասի տներից մեկում ապրող 14-ամյա աղջկան, որը երեկ տնից դուրս է եկել ու չի վերադարձել։


Sputnik Արմենիայի տեղեկություններով` աղջիկն ապրում է մոր հետ: Մայրը, նկատելով աղջկա բացակայությունը, զանգահարել է նրան։



Աղջիկը չի արձագանքել հեռախոսազանգերին, և մայրը նրան գտնելու համար դիմել է իրավապահների օգնությանը։

Աղջիկը սպորտային համազգեստով է եղել, հասակը մոտ 165 սմ է։ Ըստ լուրերի՝ նրա հետ նման դեպք էլի է եղել։ Հետո, ինչպես պարզվել է ոչ թե կորել է, այլ փախել է տնից։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->