>

Հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։ Ժամը 14։30-ի սահմաններում այդ մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 17-ամյա Սուրեն Շ-ն իրենց գյուղի դաշտում պարանի միջոցով ծառից կախվել է և ցանկացել ինքնասպանություն գործել։




Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տղային այդ վիճակում նկատել է նրա փոքր եղբայրը, որն աղմուկ է բարձրացրել, և այդ պահին այդտեղով անցնող համագյուղացի՝ 29-ամյա Էդգար Բ-ն կարողացել է ճիշտ կողմնորոշվել. վազելով մոտեցել է դեպքի վայր, կտրել պարանն ու ահազանգել Արտաշատի բժշկական կենտրոն։





Բժիշկների օպերատիվ ժամանման արդյունքում երեխան տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է կոմա՝ 4-5 բալ կախվածություն։ Այս պահին երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, և նրանք պայքարում են նրա կյանքի համար։




Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում է իրենց գյուղի 12-րդ դասարանում և այդ քայլին դիմել է, քանի որ հայրը 1 օր առաջ նրան նկատողություն է արել ավտոմեքենա վարելու համար, ինչից հետո էլ երեխան փորձել է նման ձևով վերջ տալ իր կյանքին, իսկ նրան փրկած Էդգար Բ-ն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի բաժանմունքում, կոչումով ոստիկանության ավագ է։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->