>

Դպրոցական կռիվներ, «անհոգ» հոգսեր, անձնական դրամաներ, հետո՝ ուսանողական կյանք, սեր, հիասթափություն և ճանապարհ դեպի հասուն կյանք․ երկու տարի հեռուստադիտողները հետևեցին «Էլենի օրագրի» հերոսների երբեմն մանկական, երբեմն հասուն խնդիրների զարգացումներին, իսկ այս օրերին տրամադրվում են պատմության հանգուցալուծմանը և «հեփի էնդ»-ին:

«Էլենի օրագրի» սիրված հերոսներն օրեր անց հրաժեշտ կտան երկրպագուներին․ օգոստոսի 1-ին եթերում կլինի նախագծի վերջին սերիան: Դե ինչ, Մաքսն ու Էլենը, վերջապես, ամուսնացան, հարսանեկան ֆոտոշարքն էլ իրականացրեց Tert.am Life-ը:)




Քոչարյանի զոհերը


Ամառվա տապին բացօթյա նկարահանումներից փոքր-ինչ հոգնած դերասաններն ուզում էին հնարավորինս շուտ ավարտել նկարահանումները, բայց և հասկանում էին, որ պետք է վայելել վերջին օրերը «Էլենի օրագրի» նկարահանման հրապարակում․ շուտով յուրաքանչյուրն իր գործին է անցնելու և, գուցե, աշխատի բոլորովին նոր թիմում:





Այս անգամ ստեղծագործական թիմը նախապես հայտարարում է՝ «Էլենի օրագիրը 3» չի լինելու: «Իհարկե, միշտ կարելի է գտնել կոնֆլիկտ և պատմություն, անգամ, երկու տարի եթերում լինելուց հետո, բայց, երբեմն, պատմությունն ինքն է թելադրում ավարտի ժամանակը: Սա այդ դեպքերից էր։

Թեև երրորդ եթերաշրջանի պահանջարկը շատ մեծ է, մենք նախընտրեցինք երկրպագուների սերը մանիպուլյացիայի առարկա չդարձնել։ Իհարկե, հաճելի է այդքան նամակներ ու արձագանքեր կարդալ, բայց ավելի հաճելի է գիտակցել, որ նրանց չենք հիասթափեցնի հետագայում»,- ասաց նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը՝ անդրադառնալով երրորդ եթերաշրջան չանելու որոշմանը:


«Էլենի օրագրի» ստեղծագործական թիմն արդեն աշխատում է նոր նախագծի ուղղությամբ: «Մեր թիմով կներկայանանք նոր աշխատանքով, որը թեմատիկ առումով կտարբերվի մեր նախորդ գործերից։ Կլինի հուզիչ և հետաքրքիր,- ասաց Անին, իսկ հարցին՝ սիրված հերոսների հետ նոր համագործակցություն սպասվո՞ւմ է, պատասխանեց,- Որոշ դերասանների հետ կշարունակենք աշխատել:

Նրանցից շատերի հետ ինքս երեք-չորս տարվա համագործակցության պատմություն ունեմ։ «Էլենի օրագրի» կազմը շատ հաջողված է, հուսով եմ՝ հետագայում առիթ կլինի տարբեր նախագծերում նորից աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ»։



Կան սյուժետային գծեր, որոնք Անին զարգացրել է ֆիլմում՝ հաշվի առնելով դերասանների խաղն ու լսարանի արձագանքը: Նրանից հետաքրքրվեցինք, այնուամենայնիվ, ո՞ր զույգին էր ամենից շատ համակրում՝ որպես սցենարիստ:

«Երկու կերպարի սյուժետային գծերը զարգացման երկու հավանական տարբերակ ունեին․ մի դեպքում արագ պետք է ավարտին հասցնեի նրանց պատմությունը, մյուս դեպքում՝ զարգացում տայի և հասցնեի մինչև ֆինալ։ Խոսքս Անուշիկի և Գրիգի կերպարների մասին է։

Իրինա Այվազյանը, հետագայում նաև Տիգրան Ալթունյանը, արդարացրեցին բոլոր սպասելիքները, սիրվեցին հեռուստադիտողի կողմից, և նրանց պատմությունը շարունակվեց։ Հետագայում Անուշիկ և Միկա զույգը դարձավ երկրորդ եթերաշրջանի ֆավորիտը։ Անձամբ ինձ համար հետաքրքիր էր հետևել Արսենի և Ինեսայի հարաբերությունների զարգացմանը։

Ինչ վերաբերվում է ամենատպավորիչ զույգին, որևէ մեկին չեմ կարող առանձնացնել, նրանցից յուրաքանչյուրն առանձին պատմություն էր, որը սերիալից դուրս էլ կարող էր գոյություն ունենալ՝ որպես ինքնուրույն ֆիլմ»,- եզրափակեց սցենարիստը:

tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->