Առաջին բացառիկ կադրերը Գուրգեն Դաբաղյանի հարսանիքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ — ingablog

Ինչպես երեկ տեղեկացել էինք Գուրգեն Դաբաղյանի գրառումից, այսօր տեղի է ունենում սիրված երգչի հարսանիքը:


Նա ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր բոլորին գրելով՝


«Սիրելի հայրենակիցներ


Դեռ մանուկ հասակից իմ կյանքն անցել է ձեր աչքի առաջ: Իմացել եք իմ անձնականի և ստեղծագործական կյանքի հետ կապված ամեն բան, ինչի համար ուրախ եմ և ինձ համարում եմ բախտավոր մարդ: Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում:

Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման և իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին Վաղը տեղի կունենա իմ կյանքի ամենակարևոր և ամենահիշարժան օրերից մեկը: Սիրում եմ քեզ իմ Իննա»:

Եվ ահա այսօր արդեն համացանցում տարածվում են Գուրգենի հարսանիքի առաջին կադրերը:

Օվսաննա Դաբաղյանը Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութեր հարսանեկան արարողությունից:


Մի քանի լուսանկար ևս Գուրգենի ավանդական հայկական հարսանիքից:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin