>

Ասօր, հուլիսի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 23-ամյա Սերգեյ Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 46 XX 046 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտա թիվ 16/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Նորայր Պողոսյանին։


Ինչպես հայնում է  shamshyan.com-ը` վրաերթի եթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է։








Քոչարյանի զոհերը

Դեպքի վայրում իրավիճակն այնքան լարված էր, որ ժամանած Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողներն ու Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպեր լիազոր Աշոտ Աթայանի գլխավորությամբ՝ ուժեղացված ծառայություն էին կատարում։


Եվ ոստիկանները ճիշտ կողմնորոշվելով, վարորդին՝ Ս․ Գրիգորյանին, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկաններին, դեպքի վայրից տեղափոխեցին Ոստիկանության Նոր Նորքի բաժին, քանի որ մի քանի անձինք փորձում էին հաշվեհարդար տեսնել նրա հետ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրված վայրով, իսկ ավտոմեքենան էլ այնքան ուժգին է հարվածել, որ ոտքը կտրվել ու շպրտվել է, իսկ ավտոմեքնեան էլ ամբողջովին պատված էր արյունով։



Ոստիկաններն ու քննիչը վրաերթի ենթարկվածի մարմնի ոսկրային հատվածները փողոցի տարբեր հատվածներում են հայտնաբերել։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->