>

Եթե Հակոբյանը նման բան գիտի, պետք է անուններ հնչեցնի. Աննա Հակոբյանը կհարցաքննվի՞
«Իրատես» թերթը գրում է.

««Իրատեսի» նախորդ համարում տպագր­ված «Պարտադրում են «մուծվել»» վերտա­ռությամբ լուրը, որն առնչվում էր Աննա Հակո­բյանի հիմնադրամներին, վերջինիս շատ է հուզել։ Այնքան, որ ունենալով բարձրաստի­ճան պաշտոնյայի տիկնոջ կարգավիճակ Ան­նա Հակոբյանը փոքր-ինչ զսպվածություն անգամ չի դրսևորել, լրատվական ողջ համ­քարությանը զրպարտել է անհիմն մեղադ­րանքներ հնչեցնելով։ Ահա Աննա Հակոբյանի գրասենյակի արձագանքը «Մեր տեղեկու­թյուններով՝ այս լուրը պատվիրել է նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաս­տիճան պաշտոնյայի որդի, որը կլորիկ գու­մար է վճարել լուրի հրապարակման համար։




Քոչարյանի զոհերը

Նաև տեղեկություններ ունենք, որ մի շարք քաղաքական գործիչներ և գործարարներ բո­ղոքում են, որ որոշ լրատվամիջոցներ կլորիկ գումարներ են պահանջում իրենց մասին ստահոդ, լկտիաբար հորինված լուրեր չտ­պագրելու համար։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ կան նաև լրատվամիջոցներ, որոնք փողի դիմաց կեղծ լուրեր տպագրելու պատ­վերներ են ընդունում հրապարակումների հե­րոսների քաղաքական հակառակորդներից»։





Ուշադրություն՝ արձագանք, ոչ թե հերքում։ Փաստացի, լուրի բովանդակությունը ոչ մեկը չի փորձել հերքել, պարզապես այդ լուրի թի­կունքում Հակոբյան Աննան տեսնում է «նախ­կին կոռումպացված համակարգի մի բարձ­րաստիճան պաշտոնյայի որդու պատվերը»։ Այստեղ են ասել «Ամեն մեկն իր արշինով է մյուսին չափում»։ Բայց ամեն ինչ հերթով։

Լրագրող Աննա Հակոբյանն ասում է, թե լուրը «կլորիկ գումարի» դիմաց է հրապա­րակվել։ Չգիտեմ, թե Աննա Հակոբյանը իր լրագրողական գործունեության ընթացքում քանի անգամ է կլորիկ գումարների դիմաց նյութեր գրել, բայց այնքան հանգամանորեն է այս փոքր արձագանքում անդրադարձել պատվերով ու գումարով նյութեր գրելու սխե­մային, որ տպավորություն է, թե բազում ան­գամ դրա միջով անցել է։ Ինչ վերաբերում է նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդու պատ­վերին, սա արդեն զրպարտություն է, որը պետք է իրավապահների ուշադրության տիրույթում հայտնվի։ Եթե Հակոբյանը նման բան գիտի, պետք է անուններ հնչեցնի, իսկ մերկապարանոց հայտարարությունների հա­մար կարող է, սովորության համաձայն, սե­փական թերթը գործի դնել»։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Se Hakobyan sabe disso, ele deve fazer nomes. Será que Anna Hakobyan será questionada?
O jornal “Irates” escreve:

“As notícias publicadas na edição anterior de ‘Irates’ que ‘Compel’ para pagar pelas fundações de Anna Hakobyan a tocaram muito. Tanto que, tendo o status de esposa de um oficial de alta patente, Anna Hakobyan mostrou pouca contenção, ela difamou toda a comunidade de mídia baseando suas acusações. Aqui está a resposta do escritório de Anna Hakobyan: “De acordo com nossas informações, esta notícia foi ordenada pelo filho de um alto funcionário do antigo sistema corrupto que pagou uma quantia para publicar a notícia. Também temos relatos de que vários políticos e empresários estão reclamando que alguns meios de comunicação estão exigindo grandes quantias de dinheiro por não publicar notícias falsas, mal-fabricadas sobre eles mesmos. Algumas fontes afirmam que há também meios de comunicação que recebem ordens para publicar notícias falsas por dinheiro de oponentes políticos de heróis de publicações. “



Nota: Reação, não negação. De fato, ninguém tentou refutar o conteúdo das notícias; Logo atrás dessa notícia, Anna Hakobyan vê “a ordem de um funcionário de alto escalão de um antigo sistema corrupto”. Diz-se aqui: “Cada um mede sua própria mão sobre a outra”. Mas tudo por sua vez.

Jornalista Anna Hakobyan diz que a notícia foi publicada por “uma quantia fixa”. Eu não sei quantas vezes Anna Hakobyan escreveu por dinheiro redondo durante sua carreira jornalística, mas nessa pequena resposta ela se referiu ao esquema de customização e escrita de dinheiro como uma impressão de que ela passou por muitas vezes. Quanto ao filho de um funcionário de alto escalão no antigo sistema corrupto, isso já é uma calúnia que deve ser levada à atenção da polícia. Se Hakobyan sabe disso, deve fazer nomes e, como sempre, pode colocar seu próprio jornal em operação. “

Mais na edição de hoje do jornal:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->