Ողբերգական դեպք «Արմենիա» ԲԿ-ում. 21-ամյա հղի կին է մահացել — ingablog

Հուլիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում 21-ամյա կին է մահացել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչությունից:



«Հուլիսի 30-ին ժամը 11:50-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ սուր շնչառական անբավարարություն ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 21-ամյա կինը հուլիսի 30-ին ժամը 9:30-ին հանկարծամահ է եղել»,- հայտնեցին Ոստիկանությունից:


Դեպքի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Tert.am-ի տեղեկություններով՝ 21-ամյա կինը հղի է եղել:


Նա հուլիսի 22-ին ընդունվել էր Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտ», իսկ հուլիսի 23-ին տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin