>

Խոյ

Այսօր դուք շատ զգույշ եք, այդ իսկ պատճառով էլ կարողանում եք դիմակայել բոլոր գայթակղություններին: Ցանկալի չէ գումար պարտք տալը, քանի որ հետո կարող եք խնդիրներ ունենալ վերադարձնելու հետ կապված: Ընդհանրապես, շատ ճիշտ կլինի, որ ավելորդ ծախսերից այսօր կտրականապես խուսափեք: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, որը հետագայում կարող է ձեզ համար բուռն էմոցիաների աղբյուր դառնալ:

Ցուլ

Վատ օր չէ բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում անցյալին վերադառնալուց, անցածը կրկնելուց, հին սխալներն ուղղելուց: Հին ծանոթների հետ հանդիպումները կստիպեն մտորել այն բանի շուրջ, թե արդյոք ճի՞շտ ուղի էիք ընտրել: Տարաձայնություններ կծագեն հենց մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը շատ ավելի հեշտ կլինի: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ կիսվելու ձեզ հուզող հարցի շուրջ, սակայն այսօր դա պետք չէ անել:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակներ


Այսօր ձեզ համար շատ օգտակար կլինեն ձեր բնատուր հմայքը և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը: Օրը հատկապես հարմար է թիմային աշխատանքի համար, և ինքնուրույն գործելու կամ միայն ձեզ համար հետաքրքիր գործի վրա կենտրոնանալու հնարավորություն չի ստեղծվի: Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի: Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն ուշադիր եղեք այն մարդկանցից, ովքեր հիացմունքով հետևում են ձեզ, լռում են. հենց նրանք են ձեր կյանքում կարևոր դեր խաղալու:





Խեցգետին

Այսօր անգամ ամենահամեստ արդյունքների դժվար կլինի հասնել առանց լուրջ ջանքեր թափելու: Ձեզ հաճախ են խանգարում մարդիկ, ովքեր նախկինում օգնում էին, և նրանց հակահարված տալը դժվար կլինի: Չեն բացառվում լուրջ վեճեր հին ընկերների հետ, ում ծանոթ են ոչ միայն ձեր ուժեղ, այլև թույլ կողմերը: Անհաջող օր է գնումների համար. աշխատեք նվազագույնի հասցնել ծախսերը: Բազմամարդ տեղերում հնարավոր են տհաճ միջադեպեր, վտանգ կա կորցնելու արժեքավոր իր:

Առյուծ

Այսօր որևէ էական բան տեղի չի ունենա, եթե դուք ինքներդ չնախաձեռնեք փոփոխություններ: Գործել պետք է բավական զգուշությամբ․ հիշեք, որ այսօր դուք կիսածանոթ մարդկանց մասին մտածում եք ավելի լավ, քան նրանք արժանի են դրան: Չափազանց բարդ են ընթանում ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, և շահերի բախման դեպքում փոխզիջում գտնելը գրեթե անհնար է: Հատկապես զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ. չի բացառվում արժեքավոր փաստաթղթերի կորուստ:

Կույս


Սովորականից ավելի զգույշ եղեք, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում. վտանգ կա, որ ինքներդ ձեզ կկապեք անիրականանալի պարտավորությունների կամ այնպիսի հարաբերությունների հետ, որոնք ավելի շատ ձեզ գլխացավանք կպատճառեն, քան հաջողություն: Ընդհանուր առմամբ օրն ավելի հարմար է այն բանի համար, որ կենտրոնանաք ընթացիկ պահի վրա և փորձեք ուղղել այն, ինչը ձեզ դուր չի գալիս: Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, հնարավոր են սադրանքներ ազգականների կողմից:

Կշեռք

Օրը կպահանջի ձեզանից ներքին կենտրոնացվածություն, համբերություն ու հավաքվածություն, նաև՝ համառություն: Մարդկանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքը չար կատակ կարող է խաղալ ձեզ հետ: Որքան հնարավոր է, արագ իրականացրեք նախօրոք տրված խոստումները, բարյացակամորեն արձագանքեք սխալներին ու այլոց թերություններին:

Կարիճ



Ղեկավարության, գործընկերների ու աշխատակիցների հետ հարաբերություններում պահպանեք սուբորդինացիոն վարքագիծ ու խելամիտ տարածություն: Չնայած ձեր միջանձնային հիանալի հարաբերություններին՝ խորհուրդ է տրվում մոռացության չմատնել այն, որ աշխատանքը մնում է աշխատանք, ու կարիք չկա այն համատեղելու անձնական գործոնի հետ, հատկապես եթե դրա անհրաժեշտությունն ամենևին չկա:

Աղեղնավոր

Ստեղծեք ձեզ համար աշխատանքային բարենպաստ պայմաններ․ դա կօգնի կենտրոնանալ կարևոր հարցերին ընթացք տալիս, նաև անհրաժեշտ նրբությունները հաշվի առնելիս ու դետալները համաձայնեցնելիս: Անձնական շփումները կպահանջեն ձեզանից գերջանքի գործադրում, իսկ զրուցակիցների կոշտ դիրքորոշումն ընդհանրապես կարող է ձեզ հունից հանել: Երեկոն լավ է անցկացնել տանը, հանգիստ միջավայրում:

Այծեղջուր

Չնայած մի քանի դժվարություններին՝ օրը կկարողանաք կառավարել: Ամենաբարդ իրավիճակներում անգամ պահպանեք լավատեսություն: Օրը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից: Հնարավոր է աշխատավարձի բարձրացում:

Ջրհոս

Այսօր կենտրոնացեք այն խնդիրների վրա, որոնք տևական ժամանակահատված ձեզ մոտ միայն դժվարություններ ու բարդություններ են առաջ բերել: Եթե հնարավորության սահմաններում կարողանաք դրսևորել համառություն ու նպատակամղվածություն, անպայման կհասնեք ցանկալի արդյունքներին:

Ձկներ

Այսօր զբաղվեք այն գործերով, որոնք ձեզանից կպահանջեն ժամանակ, հիմնավորվածություն ու մանրազննին վերլուծություն: Ամբողջությամբ բացառեք արտաքին գրգռիչների առկայությունն ու սուզվեք աշխատանքային միանշանակ պրոցեսի մեջ: Փորձեք կենսական ակտիվ դիրքորոշման հետ մեկտեղ պահպանել նաև հոգևոր հավասարակշիռ վիճակը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->