>

Ուկրաինայի Լվովի շրջանի սահմանապահները և հարկային ծառայության աշխատակիցներն ավելի քան 20 կգ սաթ (Янтарь) են հայտնաբերել, որը թաքցրել էին Ford մակնիշի մարդատար ավտոմեքենայի գազաբալոնում:


Թանկարժեք քարը տեղափոխելու համար նման հնարքի է դիմել Ուկրաինայի քաղաքացին, որն «Ուստիլուգ» անցակետով ուղևորվելիս է եղել հարևան երկիր:








Առգրավված քարի ընդհանուր քաշը կազմել է 21.7 կգ: Սահմանապահներն ընդգծել են, որ մեքենան, ամենայն հավանականությամբ, նույնպես կառգրավվի որպես մաքսանենգ ապրանքի տեղափոխման միջոց:


Առգրավված նյութի արժեքը ճշտվում է:

  



Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->