>

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Լուսակերտ-Քարաշամբ գյուղամիջյան ճանապարհի Քարաշամբ գյուղի վարչական տարածքում, Ամառանոցային փողոցում, ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի 47 XG 007 համարանիշի և Ford Transit մակնիշի 35 NX 744 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Եղվարդի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց:




Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայանքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:




Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/01/1134011/



Today, September 1, a major car accident occurred in Kotayk region. At about 2:10 pm, in the administrative area of ​​Karashamb village on the Lusakert-Karashamb village road, in front of the summer house, cars collided with an Opel 47 XG 007 and a Ford Transit 35 NX 744. As reported by photojournalist Gagik Shamshyan, the driver of a Ford Transit, who was taken from the car to the Kotayk Regional Rescue Department of the Ministry of Emergency Situations of the Ministry of Emergency Situations, was injured in the accident.

Officers of 1st Battalion of the 3rd Battalion of the 2nd Officer Traffic Police arrived at the scene, led by Battalion Commander Arthur Petrosyan and platoon commander Tigran Kotanjyan. The Nairi Police Department’s operational group, led by a community police inspector, also arrived promptly. On-site investigations are led by investigator Mais Badoyan of the same company, who is preparing materials on the case.

The representative of the insurance company has also arrived urgently. Police identify the drivers. Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->