>

Այնուամենայինիվ, քանի որ աղջիկը պնդել էերեխային ուզում է մանկատուն հանձնել, մարզպետարանում նրան ներկայացրել են երեխային մանկատուն հանձնելու ընթացակարգը, համաձայն որի անհրաժեշտ է, որ ծնողները` և՛ հայրը, և՛ մայրը գրավոր հրաժարվեն երեխայից։

Արմենուհի Մխոյան. Գյումրիում աղբաման նետած երեխայի մայրը օգոստոսի 15-ին դիմել էր Շիրակի մարզպետարան, որպեսզի երեխային մանկատուն հանձնի`այն պատճառաբանությամբ, որ չի կարողանում պահել երեխային, քանի որ ամուսին, ծնողներ և մասնագիտություն չունի։

Շիրակի մարզպետարանում առաջարկել են օգնել նրան սննդով, հագուստով, նույնիսկ` ֆինանսապես, մորն առաջարկել են նաև երեխային մանկապարտեզի մսուրային խումբ տեղավորել ու աշխատանքով ապահովել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց բաժնի պետ Ընտանիքի, կանանց և երեխաների բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

«Մենք ասացինք, եթե քո բոլոր հարցերը լուծենք դու կհրաժարվե՞ս երեխայիդ մանկատուն տալու որոշումից, մայրն ասաց՝ այո, շատ շնորհակալ կլինեմ, այդ դեպքում երեխայիս ոչ մեկին չեմ տա»,-պատմեց Գորգինյանը և հավելեց, որ կապը պահպանելու համար հեռախոսահամարներ են փոխանակել, պայմանավորվել`ցանկացած խնդրի դեպքում հեռախոսով զրուցել։




Քոչարյանի զոհերը

«Ինքը շատ գոհ էր, որ երեխան մնալու է իր հետ, բայց հաջորդ օրը զանգեց, ասաց, որ ուզում է խոսել: Այդ ժամանակ մենք արդեն նաև տեղյակ ենք պահել ՀՀ Ոստիկանության «Մուշ»-ի բաժնի աշխատակիցներին, ու երբ մայրը կրկին երեխայի հետ եկավ մարզպետարան, մեր աշխատակիցների հետ հանդիպմանը ներկա էին նաև ոստիկանության տեսուչները»,- նշեց պատասխանատուն:


Այս հանդիպման ժամանակ արդեն երիտասարդ մայրը ասել է, որ երեխային չի կարող պահել, քանի որ ամուսնու հետ խնդիրներ ունի: Մարզպետարանից դեպքի մասին տեղեկացրել են նաև սոցիալական աջակցության տարածքային բաժնին, որտեղ պարզել են, որ թեև նա զագսավորված չի եղել, բայց ամուսինը երեխայի հայրությունը ճանաչել է: Սակայն մեկ ամիս է, ինչ կինը, ամուսնու հետ ունեցած խնդիրների պատճառով, երեխային վերցրել, առանձնացել է ու վարձով է ապրում: Ի դեպ, բնակարանի ամսական վարձը 35 հազար դրամ է կազմել: Սոցիալական աջակցության տարածքային բաժնում առաջարկել են բնակարանի մի քանի ամսվա վարձը փոխհատուցել, բայց նա հրաժարվել է:




«Մենք անմիջապես զանգել ենք ամուսնուն, վերջինս խոստացել է խոսել կնոջ հետ: Միևնույն ժամանակ, անձամբ խոսել եմ այդ կնոջ տատիկի հետ, ով նրա ծնողների մահից հետո եղել է նրա ու եղբայրների խնամակալը, պահել ու մեծացրել նրանց: Տատը մեր հետ զրույցում վստահեցրեց ՝ սոցիալական որևէ խնդիր չկա, «ամուսնու տանից գնալուց առաջ նա իր հետ իր ոսկեղենն էլ է վերցրել, իսկ ամուսնու հարազատները շատ պարկեշտ մարդիկ են, ու եթե, այսքանից հետո, իր թոռը «քարը փեշերից թափի» ու վերադառնա, նրան նորից հետ կընդունեն, ու էդ երեխային կպահեն» և հորդորեց, որ չթողնենք թոռանը երեխային մանկատուն հանձնի»,-պատմում է Գորգինյանը:

Այնուամենայինիվ, քանի որ աղջիկը պնդել էերեխային ուզում է մանկատուն հանձնել, մարզպետարանում նրան ներկայացրել են երեխային մանկատուն հանձնելու ընթացակարգը, համաձայն որի անհրաժեշտ է, որ երեխայի ծնողները` և՛ հայրը, և՛ մայրը գրավոր հրաժարվեն նրանից։

«Դրանից հետո նա հրաժարվեց գրավոր դիմում ներկայացնել և կրկին որոշեց չհրաժավել երեխայից»,- ասաց Գորգինյանը:

Մի քանի օր անց Անին կրկին զանգահարում է Լիլիթ Գորգինյանին և հայտնում, որ ամուսինը խոսել է իր հետ և խոստացել լուծել երեխայի բոլոր խնդիրները:

«Ասաց, որ ամեն ինչ հարթվել է: Այդ ընթացքում մենք զանգել ենք, հետաքրքրվել ենք, ու ինքն ասել է, որ ամեն ինչ արդեն լավ է։ Տասնօրյա ինտենսիվ կապ է եղել մոր հետ: Ինքը երեխայից հրաժարվելու գրավոր դիմում չի ներկայացրել, վերջում էլ շնորհակալություն է հայտնել, որ իր խնդիրը լուծվել է»,-նշեց Գորգինյանը և ընդգծեց, որ Անին շատ հավասարակշռված տպավորություն է թողել, շատ լավ վիճակում եղել է նաև երեխան:


Հիշեցնենք, որ Գյումրիի Բուլվարային թաղամասի աղբանոցում օգոստոսի 31-ին 11 ամսական աղջիկ երեխայի դի էր հայտնաբերվել: Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և նրան բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելու կամ դրա կատարման կասկածանքով հարուցվել է քրեական գործ։

Read more: https://armeniasputnik.am/society/20190901/20250290/Gyumrii-aghbanocum-haytnabervac-yerexayi-mayry-cankacel-e-nran-mankatun-handznel-manramasner.html

However, because the girl insisted she wanted to give the child to the orphanage, she was presented with the procedure at the regional administration, which required that both the father and mother give up the child in writing.

 Armenuhi Mkhoyan: On August 15, the mother of a child dumped in a garbage dump in Gyumri applied to the Shirak regional administration to hand over the child to an orphanage on the grounds that she was unable to keep the child because she had no husband, parents or profession.

 The Shirak regional administration offered to help her with food, clothes, and even financially, and her mother also offered to put the child in a kindergarten kindergarten and provide her with a job. Head of the Division for Family, Women and Children Lilit Gorginyan told Sputnik Armenia.


“We said if you solve all your problems, would you refuse to give your child an orphanage? My mother said yes, I would be very grateful. arrange to talk on the phone in case of any problem.

 “He was very pleased that the baby would stay with him, but the next day he called and said he wanted to talk. At that time, we also informed the staff of the “Mush” police department of the RA Police, and when the mother again came to the regional administration with her child, the police inspectors were also present at the meeting with our staff, “said the officer.

During this meeting, the young mother said that she could not keep the baby because she had problems with her husband. The district administration also reported the case to the Regional Department of Social Assistance, where they found out that although she had not been married, her husband had recognized the child’s paternity. But for a month now, the wife has taken the baby, separated and rented out because of problems with her husband. By the way, the monthly rent of the apartment was 35 thousand AMD. The Regional Department of Social Assistance offered to reimburse the apartment for several months, but he declined.

 “We immediately called her husband, who promised to talk to his wife. At the same time, I have personally spoken to the woman’s grandmother, who was the guardian of her and her brothers after her parents’ deaths, to maintain and raise them. Our grandmother told us that there was no social problem, “she took her jewelry with her before leaving her husband’s house, and her husband’s relatives are very decent people, and if, after all, her grandson” slips off the stone “and returns, They will take her back again and take care of that child, “and urged us not to leave the grandchild to the orphanage,” Gorginyan says.

However, because the girl insisted she wanted to give the child to an orphanage, she was presented with a procedure at the regional administration to require the child’s parents, both father and mother, to withdraw in writing.

“After that he refused to submit a written application and again decided not to refuse the child,” Gorginyan said.

A few days later Ani again calls Lilit Gorginyan and reports that her husband has spoken to her and promised to solve all the child’s problems.

“He said everything was smooth. During that time, we called, inquired, and he said everything was fine. There was an intense relationship with her mother for ten days. He did not submit a written application to give up the child and at the end thanked him that his problem had been resolved, ”Gorginyan said, stressing that Ani had a very balanced impression, and the child was in a very good condition.

It should be reminded that on August 31 in the garbage dump of Gyumri Boulevard was found the body of an 11-month-old baby girl. At 7:00 pm, police found a child’s mother on Shirakatsi Street in Gyumri and took her to the Mush police station. According to Article 104 of the RA Criminal Code, a criminal case has been initiated on suspicion of committing murder or committing it.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->