>

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի 9 բնակարանում երիտասարդ աղջկա դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի, պետի տեղակալ Ռոբերտ Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի ննջասենյակում կիսամերկ վիճայում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 28-ամյա Ն. Հովհաննիսյանի դին:




Քոչարյանի զոհերը

Դատաբժիշկը տեղում զննելով հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների, մահը վրա է հասել խեղդելու հետևանքով: Այս պահին տեղում դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները՝ Վ. Ասատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայր են ժամանել նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:




Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ սպանվածը վարձակալական հիմունքներով է բնակվել այստեղ և այդքան էլ շփում չեն ունեցել նրա հետ: Ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նաև ոչ ավանդական սեռական հարաբերությունների համար նախատեսված իրեր, կեղծամներ, ինչպես նաև սեռական գործողությունների ժամանակ օգտագործվող մտրակ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջաններ դատախազ Արմեն Աֆանդյանը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/02/1134092/


Today, September 2, a murder took place in Yerevan. At around 2:30 pm the central police department received a call that a young girl had been found dead in 9 apartments in 23 Brusov Street. As reported by photojournalist Gagik Shamshyan, the operative group of the Yerevan city police department headed by the head of the department Garik Ghukasyan and the head of the criminal investigation department of the same department Vahe Musheghyan has arrived. The operative group of the Central Police Department headed by Arman Papyan has also arrived.

A group of investigators from the Kentron and Nork-Marash administrative districts of the Yerevan City Investigation Committee headed by Ara Poghosyan, deputy chief Robert Vardanyan and senior investigator Vladimir Esatryan on particularly important cases also arrived at the scene. Police and investigators found a half-naked man in the bedroom of the 4th floor apartment of the said building, 28-year-old N. Hovhannisyan’s body. A forensic examiner said on the spot that death had strangled him, according to preliminary information.


Investigators are currently conducting an on-the-spot investigation at the scene. Asatryan, who has initiated a criminal case on the facts of Article 104, Part 1 of the RA Criminal Code. John Farkhoyan, the head of the Yerevan City Investigation Department, also arrived at the scene. The police and the investigative department are undertaking the necessary joint operative-investigative and investigative actions to detect the crime and detect the perpetrator. Several citizens gathered at the scene who refused to speak in front of the camera said that the victim had been living here on a rented basis and had little contact with him. Police and investigators also found items,

wigs, and a whip used in sexual acts at the home. Taking into account the degree of danger of the crime, prosecutor Armen Afandyan has also arrived in the center and Nork-Marash administrative districts. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->