>

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Երևանի Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան Լուիզա Ավետիսյանը մահացել է։ Ծննդկանը նույն օրը առավոտյան կեսարյան վիրահատությամբ տղա էր ունեցել։

ArmDaily.am-ի հետ զրույցում մահացած ծննդկանի քույրը՝ Էլենը, պատմեց. «Բժիշկներից սկսած մինչև մայրապետներ անտարբերություն ու անպատասխանատու վերաբերմունք են ցուցաբերել։ Քույրս երբ այս 8 ամիսների ընթացքում գանգատներ, անհանգստություն ունեցած ժամանակ զանգահարել է բժշկին խորհուրդ հարցնելու, անգամ այդ ժամանակ են շատ անտարբեր եղել։

Գլխացավի համար ամսի 30-ին զանգահարել էր բժշկին, հոսպիտալացրին։ Բացի գլխացավը, նաև բարձ ճնշում ուներ, ինչի մասին ասել էր բժշկին, վերջինս խորհուրդ էր տվել պարացետամոլ խմել, այնինչ ժամանակակից բժշկության մեջ պարացետամոլը վաղուց դուրս է եկել գործածությունից։ Երկու օր տանել-բերելուց հետո, երբ տեսնել են որ ճնշումը շատ է բարձրանում՝ մինչև 220, նոր որոշում են կայացրել տանել կեսարյան հատման»։


Էլենն ասում է, որ իրենք ենթադրում են, որ Լուիզան վիրահատությունից հետո չի արթնացել, մահը վրա է հասել ավելի վաղ, քան ասում են բժիշկները։




Քոչարյանի զոհերը

«Մեզնից մեկը մոտեցել է մայրապետին, ասել որ ծայրահեղ ծանր հիվանդ ունենք և ուզում ենք տեսնել նրան, ասել է՝ վճարեք ու գնացեք տեսակցության։ Սրանից ավելի ամենաթողություն չենք տեսել երբևէ։ Մարգարյան հիվանդանոցի բժիշկների տգիտությանը չափ չունի։ Պատրաստվում ենք ամեն ինչ անել, ընդհուպ մինչև դատարան գնալ, որ նման անգրագետ բժիշկների պատճառով այլևս մահ չլինի։ Բժշկի հետ խոսել էինք ուզում, զանգեցինք, ասեցին որ վիրահատության է, բարձրացանք երկրորրդ հարկ, տեսանք սենյակում հանգիստ նստած է իր բազկաթոռին։ Այդպես են վերաբերվում իրենց հաճախորդներին Մարգարյան հիվանդանոցում»։




Քույրը պատմում է .«Հիվանդանոցում բացակայում էին անհրաժեշտ սարքավորումները։ Իբր շտապօգնություն էին կանչում, բայց պարզապես հոգեբանորեն տրամադրում էին մեզ։ Ասել էին, որ շտապօգնության մեքենայով կտանեն սարքավորումներվ ավելի հագեցած հիվանդանոց, որտեղ գուցե հնարավոր լիներ փրկել կյանքը, բայց քանի որ կյանքին վտանգ էր սպառնում, պետք էր սպասել այնքան, մինչև վիճակը կայունա, որպեսզի հնարավոր լինի տեղափոխելը»։

Ինչպես ասում է մահացած ծննդկանի քույրը՝ բժիշկներն ասել են, որ անընդհատ նարկոզ են անում և քնեցնում, Լուիզան միայն կարողացել է մեկ նախադասություն ասել՝ երեխայիս փրկեք»։

Քրոջ խոսքով՝ երեխայի վիճակը լավ է, երեխայի նկատմամբ հատուկ վերաբերմունք են ցուցաբերում, հիվանդանոցում լուռ են, ոչինչ չեն խոսում, մնում է միայն հուսալ, որ կկարողանան երեխային նորմալ պահել, մինչև դուրս գրվելը։

Նշենք, որ Լուիզա Ավետիսյանը մեկ տարի առաջ էր ամուսնացել։ Ընտանիքի կրտսեր երեխան էր, ունի ավագ քույր և եղբայր։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվելու է նաև դիահերձում, և հետո միայն կարող են դեպքի առնչությամբ մանրամասներ հայտնել։


As we have already informed, Louisa Avetisyan, 24, died at the Margaryan Maternity Hospital in Yerevan yesterday. The same day she had a baby by caesarean section in the morning.

Speaking to ArmDaily.am, the sister of the deceased, Helen, said: “From doctors to mayors have shown indifference and irresponsible attitude. When my sister had been complaining about anxiety for the past eight months, she had called in a doctor for advice, even at that time they were very indifferent. On the 30th of May she called the doctor for a headache and was hospitalized. In addition to the headache, he also had high blood pressure, which the doctor had advised him to drink paracetamol, while in modern medicine paracetamol has long been out of use. After taking two days to see the pressure rise to 220, they decided to have a Caesarean section. “

Ellen says they believe Louisa did not wake up after the surgery, and that her death was earlier than doctors say.


“One of us approached the mayor, said that we had a serious illness and wanted to see him, and said, ‘Pay and go to see him. We have never seen more permissiveness than this. The doctors’ ignorance at Margaryan Hospital is not enough. We are going to do our best to go to court so that there will be no more death because of such illiterate doctors. We wanted to talk to the doctor, we called, told him it was surgery, we went up to the second floor, we saw him sitting comfortably in his armchair. That’s how they treat their clients at Margaryan Hospital. “

Sister says: “The hospital lacked the necessary equipment. They called for an ambulance, but they just provided us with a psychic. They had been told that an ambulance would take them to a more well-equipped hospital where it might be possible to save lives, but since life was in danger, they had to wait until the condition could be relocated. “

As the sister of the deceased childbirth says, doctors have said that they are constantly narcotic and sleeping, Louisa has only been able to say one sentence: “Save my baby.”

According to the sister, the child’s condition is good, the child is treated in a special way, they are silent in the hospital, they do not talk about anything, but only hope that they will be able to keep the baby healthy until discharge.

Louisa Avetisyan was married a year ago. He was the youngest child in the family, has an older sister and a brother. A number of examinations have been appointed, the autopsy will also be carried out, and only then will they be able to provide details of the incident.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->