>

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 57-ամյա Սամվել Մ.-ն իր վարած ГАЗ 24 մակնիշի 45 OՏ 980 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, գլխիվայր շրջվել է:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ:




Քոչարյանի զոհերը

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիակի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:




Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/03/1134178/


On September 3, a tragic car accident took place in Shirak region. At about 5 pm a resident of Gyumri, 57-year-old Samvel M., turned upside down on the first section of Gyumri-Armavir highway on the first km of the Gyumri-Armavir highway with his GAZ 24 car. According to photojournalist Gagik Shamshyan, the driver died on the spot. Officers of the 2nd Battalion of the 2nd Battalion of the 2nd Battalion Traffic Police arrived at the scene, led by Battalion Commander Vache Malakyan and Battalion Commander Rafael Asryan.


Yura Hovhannisyan, responsible for the crash, reported to the Akhuryan police station, from where the operative group headed by Aram Gharibyan, head of the division arrived. Investigators from the Armenian Investigative Committee of Shiak marz are working at the moment, where a criminal case has been instituted in connection with the fact, according to Article 242, part 2 of the RA Criminal Code (car accident that negligently caused human death).

According to the investigator’s instruction, the car was transported to a special protected area of ​​the Akhuryan Police Department. Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->