>

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 28-ամյա աղջկա սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության՝ 34-ամյա քաղաքացի:

2019թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, Ոստիկանությունում Երևան քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ Բրյուսովի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության հետքերով և վնասվածքներով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել Երևան քաղաքի՝ 1991թ. ծնված բնակչուհու դին` պարանոցին և մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով:




Քոչարյանի զոհերը

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:




Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի արտաքին զննություն, դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել են փորձանմուշներ, կատարվել առգրավումներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վրաստանի  Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1984թ.: Վերջինս հայտնաբերվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ սպանություն կատարելու կասկածանքով: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպանվածին պատկանող բջջային հեռախոսը և բանկային քարտեր:


Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

The Investigation Department of Kentron and Nork-Marash Administrative Districts of the RA IAC Prison is investigating the circumstances of the murder of a 28-year-old girl. A 34-year-old Georgian citizen has been arrested on suspicion of committing a crime.

2019 On September 2, 2010, at 12:00 am, a police officer in Yerevan received a call that a woman’s body was found in one of the apartments on Brusov Street with traces of violence and injuries.


Immediately the investigative-operative group left for the scene and discovered the body of Yerevan in 1991. The body of a born woman with traces of violence on her neck and different parts of her body.

A criminal case has been instituted in connection with the fact under Article 104 (1) of the RA Criminal Code.

Urgent investigative and procedural actions were carried out during the preliminary investigation, including an external body search, an on-site investigation, during which samples were taken, seizures were made.

A number of forensic examinations, including forensic corpses, have been commissioned to find out the essentials of the criminal case.

As a result of joint investigative activities undertaken by the RA Police and NSS officers during the preliminary investigation, a number of circumstances of the case were identified, including the identity of the alleged perpetrator who is a Georgian citizen born in 1984. The latter was found, presented to the prosecution and arrested on suspicion of murder. His personal search revealed the mobile phone and bank cards belonging to the victim.

The preliminary investigation continues. Measures are being taken to ensure a comprehensive, thorough and objective investigation of the circumstances of the case.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->