>

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության




Քոչարյանի զոհերը

գնդապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վրաչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գարեգին Հովհաննիսյանի, նույն բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հարություն Միքայելյանի,




Հենրիկ Քարդաշյանի և ավագ քննիչ Ալլա Հովակիմյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Toyota Highlander մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են բազմաթիվ կրակոցների հետքեր: Ավտոմեքենայի դրսում և ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված բազմաթիվ պարկուճներ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,որ վիրավորներից մեկը «Լեօպարդ» խանութի սեփականատերն է: Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քնննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արսեն Արսենյանը, դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը և այլ դատախազներ:


Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/04/1134283/

Today, September 4, shootings took place in Yerevan. Around 19:20, Malatia Police Department received an alert that shots were fired in the yard of 34 Andranik Street. According to photojournalist Gagik Shamshyan, two citizens were taken to the Astghik Medical Center with gunshot wounds, one of which is in critical condition. An operative group of the Yerevan City Police Department headed by the head of the department, Colonel Garik Ghukasyan, Deputy Chief of the Police, Colonel Alik Mamikonyan and Head of the Criminal Investigation Department of the same department, Vahe Musheghyan, arrived at the scene. An operative group of the


Malatia Police Department headed by the Chief of the Police Colonel Arthur Zohrabyan has also arrived. At present, a large number of investigators of the Malatia-Sebastia Investigation Division of the Yerevan Investigative Committee of the Armenian Investigation Committee are conducting an investigation. Kardashian and senior investigator Alla Hovakimyan. Police and investigators have found a Toyota Highlander in the yard of the building, with traces of multiple shots. Bloody traces were found both inside and outside the vehicle, and

numerous gunshots were found just a short distance from the scene. Experts from the Police Forensics Department also arrived at the scene. Those gathered at the scene said one of the injured was the owner of the Leopard store. Head of Malatia-Sebastia Investigation Division G. Hovhannisyan has set up an investigative group, which has launched a criminal case under Article 34-104 (2) and Article 235 (1) of the RA Criminal Code. The photojournalist also reports that given the degree of danger of the crime, prosecutor Arsen Arsenyan, deputy prosecutor Arsen Kostandyan

and other prosecutors have arrived. The head of the Police Criminal Investigation Department, Colonel Artak Karapetyan also arrived at the scene. Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->