>

Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում ընդունեց ուսուցիչների աշխատավարձերը 10%-ով բարձրացնելու որոշումը: Ըստ այդմ՝ 2019-ի պետական բյուջեի հարկային եկամուտներից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվեց 1 միլիարդ 667մլն 675 հազար դրամ: Բարձրացումը կվերաբերի 38 հազար ուսուցչի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հերքեց վերջին օրերին լայն տարածում գտած այն տեղեկությունը, որ աշխատավարձերի բարձրացումն արվել է կրճատումների հաշվին:




Քոչարյանի զոհերը

«Այս գործընթացի հետ կապված կրճատումներ չկան: Կրճատումները եղել են սովորական, ինչպես եղել են նախկինում՝ տարիքային հանգամանքով պայմանավորված»,- նկատեց նախարարը:




ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն էլ ընդգծեց, որ աշխատավարձի բարձրացումը պետք է շարունակական լինի: «Մենք պետք է համոզված լինենք, որ մեր դպրոցներում աշխատում են բավարար մակարդակ ունեցող ուսուցիչներ, իսկ այս խնդրի լուծման համար աշխատավարձի բարձրացումը պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահենք:


Նաև պետք է մեխանիզմ ունենանք՝ հասկանալու համար, թե ինչպես են մեր որոշումներն ազդում հանրակրթության որակի վրա: Այս աճը մենք հեղափոխական չենք համարում, բայց գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի, եթե մենք կկարողանանք մեխանիզմները ճիշտ կառուցել»,- նշեց վարչապետ Ն. Փաշինյանը:

At its September 5 sitting, the government decided to increase teachers’ salaries by 10%. Accordingly, 1 billion 667 million 675 thousand drams were allocated to the Ministry of Education, Science, Culture and Sport from the tax revenues of the 2019 state budget. The increase will affect 38,000 teachers.

RA Minister of Education, Science, Culture and Sport Arayik Harutyunyan has denied the widespread information that wage increases were made at the expense of cuts in recent days.


“There are no reductions associated with this process. The cuts were common, as they used to be due to age, “the minister noted.

Prime Minister of the Republic of Armenia Pashinyan stressed that the salary increase should be continuous. “We need to make sure that our schools have enough teachers, and that we need to keep our pay rises in focus. We also need a mechanism to understand how

our decisions affect the quality of general education. We do not consider this growth to be revolutionary, but it is the beginning of a process that will continue if we are able to build the mechanisms properly, “Prime Minister Nalbandian said. Pashinyan.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->