>

Այսօր Կապանում տեղի են ունենալու հանրային լսումներ՝ կապված քաղաքում արդեն կառուցված ցեմենտի արտադրամասի շուրջ:

Analitik.am-ի հետ զրույցում «Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Հակոբյանը նշեց, որ այսօր Կապանում տեղի է ունենալու Ցեմենտի գործարանի հարցով հանրային լսումները, սակայն դրանք չեն արտահայտում ամբողջապես հանրության կարծիքը:

«Զանգով քաղաքացիներ են հրավիրվում կամ ՀԿ-ներ: Ուղղակի օրենքի պահանջն է, որ պետք է կատարվի»,- ասաց նահավելելով, որ Գագիկ Ծառուկյանի ցեմենտի արտադրամասը կիսակառույց վիճակում է, դրսից տեսանելի են բունկերները, կցակառույցները, իսկ ավարտվա՞ծ է շինարարությունը, թե ոչ, չգիտեր:

«Շինգործընթացը սկսվել է մեկ-երկու տարի առաջ, անցած տարվա հայտնի իրադարձություններից հետո գործընթացը սառեցվեց, երևի սպասում էին ավելի հանդարտ ժամանակների, որ ավարտեին: Շինարարությունն արվել է մինչև օրինական թույլտվություն ստանալը` առանց այդ ընթացակարգերն անցնելու, որի պատճառով քրեական գործ էր հարուցված»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:




Քոչարյանի զոհերը

Ըստ նրա, այսօր տեղի է ունենում 4-րդ լսումը, երկու լսում տապալվել է, երրորդը տեղի է ունեցել պայմանով, որ պետք է հանրության կարծիքը հաշվի առնեն:

Դրանից 4-5 ամիս է անցել, այսօր նորից լսումներ են անում, որ վերջնական թույլտվություն ունենան շարունակելու աշխատանքը:


Դ. Հակոբյանը գտնում է, որ Սյունիքի զարգացումը ոչ թե պետք է ընթանա հանքահումքային կցորդի կարգավիճակով, այլ պետք է զարգացվեն այլ ճյուղեր` գուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները:




Կարելի է օրինակ ալյումինե թիթեղներ բերել Իրանից և արտադրություն հիմնել, ալյումինե իրեր արտադրել. պետք է քաղաքականություն մշակվի, որտեղ հստակ կարտահայտվի Կապանի զարգացման ապագան: Բացի դրանից, նրա խոսքով, ցեմենտի արտադրամասը գտնվում է Կապանի օդանավակայանից ոչ հեռու, որը ևս խնդիր է: Թեև քրեական գործ է հարուցված, սակայն արտադրամասը գոյություն ունի:

«Մեր տառապանքը փորձ ունի: Խոսքը միայն ցեմենտին չի վերաբերում: Փաստացի ասում են մեկ բան, անում են մեկ այլ բան: Նախորդ անգամ մասնագետներ էին բերել, որոնք մասնագիտորեն ասում էինայսքան տոկոս և այլն: Հարցը տոկոսների մեջ չէ, չենք հավատում»,- շեշտեց Դավիթ Հակոբյանը հավելելով, որ ցեմենտի փոշին միևնույնն է նստելու է Կապանի վրա` էլ ավելի խորացնելով բնապահպանական խնդիրները:

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ ցեմենտի արտադրամասն արդեն կառուցված-ավարտված է, իսկ հանրային լսումները շրջակա միջավայրի գնահատման հետ է կապված: Եթե հանրային լսումներին բացասական եզրակացություն տրվի, ցեմենտի արտադրամասը չի աշխատելու:

Ըստ քաղաքապետի, ցեմենտի արտադրամասն աղացման համար է նախատեսված. Իրանից ներկրվելու է հումք, աղալու են արտադրամասում, սակայն արտադրամասը գտնվում է Կապանի օդանավակայանից ոչ հեռու, որը մտահոգիչ է:

«Ես առաջարկել եմ տեղափոխել, հենց Կապանի տարածաշրջանում: Օդանավակայանից հեռու մենք ունենք հարմար տարածքներ, դեռ չեն պատասխանել, այսօր պարզ կլինի»,- ասաց Գևորգ Փարսյանը:


Ըստ նրա, պետք է նկատի ունենալ նաև այն արդյո՞ք ցեմենտի արտադրամասի աշխատանքը բխում է համայնքի շահերից, թե` ոչ:

Ի դեպ, նա հավելեց, որ ցեմենտի արտադրամասի շինարարությունն ապօրինի է, որևէ շինթույլտվություն չկա, որի համար վարչական վարույթ է հարուցվել, որը բողոքարկվել է:

«Որևէ շինթույլտվություն չկա»,- շեշտեց Կապանի քաղաքապետը:

Public hearings will be held today in Kapan over the cement factory already built in the city.

Speaking to Analitik.am, David Hakobyan, Vice President of Guides from the South, noted that public hearings on the cement plant will take place in Kapan today, but do not fully reflect public opinion.

“Citizens or NGOs are invited by call. It is just the law that must be fulfilled, ”he said, adding that Gagik Tsarukyan’s cement plant is in a half-built state, with bunkers, fences visible from the outside, and whether construction is completed or not.


“The process started a couple of years ago, after the events of last year the process was frozen, perhaps waiting for quieter times to end. The construction was done before getting a legal permit without going through those procedures, which led to a criminal case, ”David Grigoryan said.

According to him, the fourth hearing is taking place today, two hearings have failed, and the third one is on condition that public opinion should be taken into account.

4-5 months have passed since then, and today they are again hearing that they have the final permission to continue their work.

D. Hakobyan believes that the development of Syunik should not go as a mining trail, but that other sectors – agriculture, tourism, high technologies – should be developed.

7STOPPED
For example, aluminum sheets can be imported from Iran and manufactured to produce aluminum. A policy should be developed that clearly states the future of Kapan’s development. In addition, he said, the cement factory is located not far from the Kapan airport, which is also a problem. Although a criminal case has been instituted, the workshop still exists.

“Our suffering has an experience. It is not just about cement. Actually they say one thing, they do another thing. The last time they brought in specialists who professionally said so many percent and so on. The issue is not in percentages, we do not believe it, ”Davit Hakobyan stressed, adding that the cement dust will still be in Kapan, further deepening environmental issues.

Kapan community head Gevorg Parsyan told Analitik.am that the cement production is already completed and completed, with public hearings linked to environmental assessment. If the public hearings are negative, the cement plant will not operate.

According to the mayor, the cement production is intended for grinding. Raw materials will be imported from Iran to the mill, but the plant is located not far from the Kapan airport, which is of concern.

“I have offered to relocate to Kapan. We have convenient areas far from the airport, they have not responded yet, it will be clear today, ”said Gevorg Parsyan.

According to him, one should also consider whether the work of the cement factory is in the interests of the community or not.

By the way, he added that the construction of the cement plant is illegal, there is no construction permit for which administrative proceedings have been instituted which have been appealed.

“There is no construction permit,” the mayor of K

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->