>

Մեր գոյության նպատակն է լինել Աստծո հետ, նմանվել նրան, ապրել Աստվածային բարոյական օրենքի համաձայն և դրա շնորհիվ ձեռք բերել հոգևոր ու մարմնավոր սկիզբների ներդաշնակություն, հոգևոր հավասարակշռություն, հանգստություն, ուրախություն, խաղաղություն ու երջանկություն: Այդ լիակատար կյանքը Եկեղեցու լեզվով կոչվում է ՓՐԿՈՒԹՅՈՒՆ: Ձեռք բերել այդպիսի կատարելություն՝ նշանակում է այն ոչ միայն գտնել այժմյան ժամանակավոր կյանքում, այլև հոգու անմահության միջոցով փոխադրվել հավիտենականի ոլորտը:


Տիրոջ օրհնությամբ բարի և խաղաղ օր ամենքիս Մի մարդ միշտ եկեղեցի էր հաճախում, մասնակցում էր Պատարագներին, ժամերգություններին, ծոմ էր պահում, սակայն մի թերություն ուներ. եկեղեցուց դուրս՝ մարդկանց հետ խոսելիս մշտապես հայհոյում էր կամ անիծում:
Մի օր էլ երազին Քրիստոս է երևում և մի կեղտոտ բաժակով մաքուր ջուր է տալիս, որ խմի: Մարդը զզվում է այդ կեղտոտ բաժակից, որովհետև մի մաքուր տեղ չկար, որպեսզի կարողանար խմել: Հարցնում է Քրիստոսին.




Քոչարյանի զոհերը

-Տե՛ր, ինչո՞ւ ես կեղտոտ բաժակով տալիս, մի՞թե հնարավոր չի մաքուր բաժակով տալ:
Քրիստոս պատասխանում է.
-Դա նույնն է, որ դու ամեն օր ջերմեռանդորեն աղոթում ես, բայց եկեղեցուց դուրս շատ ես հայհոյում ու մաքուր չես պահում բերանդ: Ինչպես դու այդ բաժակով չես կարողանում խմել ջուրը, այնպես էլ Ես չեմ կարող լսել և ընդունել քո այդ անմաքուր բերանով հնչած աղոթքները:




The purpose of our existence is to be with God, to be like him, to live in accordance with Divine moral law, and thus to attain harmony of spiritual and carnal beginnings, spiritual balance, rest, joy, peace, and happiness. That full life in the language of the Church is called salvation. To obtain such perfection means not only to find it in the present temporal life, but also to enter into the eternal realm by the immortality of the soul.


A Good and Peaceful Day to All of Us With the Lord’s Blessing Outside the church, he was always cursing or cursing when talking to people.
One day Christ appears in a dream and gives a clear glass of water to drink. The man is disgusted with that dirty cup because there was no clean place for him to drink. Asks Christ.
“Sir, why do you give it with a dirty cup? Is it not possible to give it with a clean cup?


Christ answers

  • It is the same that you pray fervently every day, but outside the church you curse a lot and keep your mouth clean. Just as you cannot drink the water with that cup, so I cannot hear and accept the prayers of that unclean mouth.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->